Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները

Ֆասթ Բանկը ս․թ․օգոստոսի 18-ից մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները, որը հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ և սկսել մասնագիտական աճը։ Fast Start որակավորման ծրագիրը գործում է անվճար հիմունքներով, դրան կարող են դիմել բոլոր ուսանողներն ու նորավարտները։ Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել Ֆասթ Բանկում։ 

Ֆասթ Բանկի Անձնակազմի հավաքագրման և ուսուցման ծառայության ղեկավար Լիլիթ Գոմցյանը, անդրադառնալով բանկային համակարգում կարիերա սկսելու հնարավորություններին, նշել է․ «Շատերը համարում են, որ բանկային համակարգ մուտք գործելը բարդ է, բայց Ֆասթ Բանկում մենք հավատում ենք՝ յուրաքանչյուրն արժանի է լավ մեկնարկի: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ուսանողների և նորավարտների մասնագիտական աճին՝ տալով հնարավորություն մուտք գործել բանկային համակարգ։ Fast Start-ը պարզապես ծրագիր չէ, այն հնարավորություն է սովորելու, զարգանալու և կարիերա ստեղծելու մի թիմում, որտեղ հավատում են քո ներուժին»:

Fast Start նախաորակավորման ծրագրի ընթացքում մասնակիցները գործնական գիտելիքներ են ձեռք բերելու ֆինանսական խորհրդատուի մասնագիտական ուղղվածությամբ: Ծրագիրը տևելու է 7 օր։ Fast Start նախաորակավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ 

Ֆասթ Բանկի ներդրումային գործառնությունների մասնագետ Անահիտ Պեպանյանը Fast Start  ծրագրի մասնակիցներից է․ «Համալսարանի կարիերայի բաժնից եմ ստացել նամակ ու շատ ուրախությամբ և մեծ ակնկալիքներով դիմել եմ Fast Start ծրագրին: Երկու տարի առաջ մասնակցել եմ ու շատ-շատ բավարարվել են իմ ակնկալիքները ծրագրում», - ասել է նա:

Հավելենք նաև, որ ծրագիրը մեկնարկել է դեռ 2021 թվականին։ Մինչ այժմ իրականացվել է 11 Fast Start նախաորակավորման ծրագիր ավելի քան 275 մասնակիցներով։ 110 դիմորդ այսօր աշխատում են ինչպես Ֆասթ Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ  գլխամասի տարբեր ստորաբաժանումներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։