Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ»,հետո այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի. Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշում եմ՝ 2020-ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներով Ադրբեջանին թույլատրվեց զորքի ու տեխնիկայի տեղաշարժ դեպի Քարվաճառի ուղղություն։ Դա ներկայացվում էր որպես «ռոտացիա» կամ «հերթափոխ», բայց իրականում այդ ճանապարհով բերված ուժերը հետագայում դարձան Արցախի վրա լայնածավալ հարձակման գործոն։
2023-ի սեպտեմբերին, հենց այդ շրջաններից մեկն էլ օգտագործվեց արագ ներխուժման և Արցախի ամբողջական օկուպացիայի համար։ Այն ժամանակ էլ զգուշացումները անտեսվեցին, և հիմա նույն սխեման շատերը կանխատեսում են Մեղրիի դեպքում․
Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ» պատրվակով թույլատրում են ադրբեջանական զինուժի մուտքը։
Հետո՝ այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի։
Վերջում՝ տեղի է ունենում նույն սցենարի կրկնությունը՝ հարձակմամբ և տարածքի վերահսկողության կորստով։
Սա դասական «փուլային զավթման» մեթոդ է, որը Ադրբեջանն արդեն մեկ անգամ հաջողությամբ կիրառել է Արցախի դեպքում։
Եվ եթե Ադրբեջանը Մեղրիի նկատմամբ գործի նույն սխեման, ԱՄՆ-ի գործողությունները, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվեն դիվանագիտական «խոր մտահոգություններով» և հերթական «կոչերով զսպվածության»։
Պատճառները պարզ են․
1. Գեոպոլիտիկ շահեր – ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմականորեն հակադրվել Ադրբեջանին, հատկապես երբ վերջինս սերտ կապերի մեջ է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է։
2. Էներգետիկ և տրանսպորտային նախագծեր – Բաքուն կարևոր դեր ունի գազի ու նավթի մատակարարման հարցում, և այդ տնտեսական գործոնը գերակշռում է։
3. Նախադեպային վարքագիծ – Արցախից հետո ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն որևէ գործնական պատժամիջոց չկիրառեցին, բացի սիմվոլիկ հայտարարություններից։
Այսինքն՝ եթե Մեղրիի սցենարը կրկնվի, մենք կլսենք այն նույն արտահայտությունները, որոնք լսեցինք 2023-ի սեպտեմբերին․
«Խորը մտահոգված ենք», «կոչ ենք անում վերադառնալ բանակցություններին», «կոչ ենք անում հարգել տարածքային ամբողջականությունը»։
Ու ամենակարևորը՝ դա կասվի հետո, ոչ թե մինչև։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ