Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ ստորագրված համաձայնագիրը, անկախ ամեն ինչից և Հայաստանի համար բացասական այլ զարգացումներից, ևս երկու առումով չափազանց խնդրահարույց է, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի արձագանքի վերաբերյալ։ Զուր չէ, որ արևմտյան մամուլն այժմ էյֆորիկ տրամադրությունների մեջ է, հայտարարում են, թե Արևմուտքին հաջողվել է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականն, օրինակ, հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանին դուրս են մղել Թրամփն ու Էրդողանը։

«Ալեքսանդր I-ի և Նիկոլայ I-ի ժամանակներից եկող՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ ազդեցության ավարտ։ Ահա թե ինչ է նշանակում ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը։ Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հիմնական պարամետրերը համաձայնեցրել են առանց Մոսկվայի մասնակցության, փոխարենը՝ ամերիկյան վարչակազմի ակտիվ միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Դեռևս հինգ-յոթ տարի առաջ նման բան անհնար էր պատկերացնել», - գրել է գերմանական պարբերականը։

Իսկ որ Ռուսաստանն ու հատկապես Իրանը չափազանց կոշտ են արձագանքելու, որևէ մեկը կասկած չունի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել և հիշեցրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ։

Ռուսաստանից առայժմ զուսպ, բայց և սպառնալից են արձագանքում, սպառնալիքների լեզվով վերջին երկու օրերին խոսում էին նաև Իրանից, ընդհուպ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին էր կոշտ զգուշացումներ արել Հայաստանին և Միացյալ Նահանգներին։

Թեպետ երեկ Իրանի արտգործնախարար Աբասարախչին հայտարարել է, թե միջանցքի թեման մի կողմ է դրվել և խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին, որը կանցնի Հայաստանի տարածքով, այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո։

Այդուհանդերձ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, թե սա այն միջանցքը չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանի պահանջները բավարարված են, միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այդ ճանապարհը պատրաստում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերությունները։

Համենայնդեպս, Փեզեշքիանը, որ առաջիկա շաբաթներին ժամանելու է Հայաստան, տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրան է մեկնելու Հայաստանի փոխարտգործնախարարը, տեղում հենց Իրանին է հայտնելու հայկական կողմի դիտարկումները և փորձելու է հանգստացնել։

Էմիլիա Հարությունյան