Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ

Գիշերը Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը: Օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտարարեց՝ եկել է պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցու, ՀԱԵ հետևորդ գործարար Սամվել Կարապետյանի շահերը։

«Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին և իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, «ռեյդի» են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բան այն չէ, եւ անհրաժեշտություն կա կառավարության և Եկեղեցու միջև երկխոսության: Ես հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, այդ մեղադրանքները կկարճվեն, և այդ գործընթացի արդյունքում Եկեղեցին կլինի պաշտպանված: Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն է ունեցել եւ ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն Եկեղեցին Հայաստանում»,- լրագրողներին ասաց հայտնի փաստաբանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ աշխարհում կա՞ այդպիսի նախադեպ, որ պետությունը պայքարի Եկեղեցու դեմ։ «Ես շատ հին փաստաբան եմ, ես պաշտպանում եմ Եկեղեցին Ուկրաինայում, ես պաշտպանել եմ ուղղափառ եկեղեցին 45 տարի առաջ: Դժբախտաբար, այսօր կա երկրների մի ամբողջ շարք, որոնցում Եկեղեցին հարձակման ներքո է: Ըստ իս՝ չկա ավելի սրբազան պարտականություն, քան Եկեղեցին պաշտպանելն է և իրավունքի գերիշխանությունը պաշտպանելը: Երբ տարիքդ առնում ես, կրոնը, Եկեղեցին և հավատքը տարիքին զուգընթաց ավելի կարևոր են դառնում: Դժբախտաբար, իշխանավորները, որոշ պարագաներին, Եկեղեցին ծառայեցնում են քաղաքական նպատակների, արտաքին քաղաքական նպատակների, փոխանակ դրան որպես պաշտամունքի վայրեր վերաբերվելու: Ուստի, սա ինձ համար շատ կարևոր գործ է, շատ կարևոր առաքելություն: Ես հասկանում եմ խնդրի զգայունությունը Հայաստանում, և այն փաստը, որ Հայաստանը դեռևս Ադրբեջանում ունի քրիստոնյա պատանդներ. ահա, թե ինչու եմ քայլ անում դեպի կառավարություն` երկխոսության և քննարկման համար»շ,- նշեց Ռոբերտ Ամստերդամը։

Մանրամասն՝ տեսանյութում։