Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար

Հայաստանի վարչապետ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ամբողջ օրը զբաղված է եղել հեռախոսազանգեր կատարելով։ Ըստ կառավարության աշխատակազմի՝ Փաշինյանն օրվա ընթացքում զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեին, Ղազախստանի նախագահ Տոկաևին, Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր ղեկավարից հետ չի մնացել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով հեռախոսազրույցներ է ունեցել Սերգեյ Լավրովի ու Աբաս Արաղչիի, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ներկայացուցիչ Կայա Կալասի ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Գրեթե բոլոր հեռախոսազրույցներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը, Մինսկի խմբի մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և այլն։ Ուշագրավն այս բոլոր զանգերից, ըստ էության, Ռուսաստան և Իրան արված հեռախոսազանգերն են, հատկապես այդ երկու երկրները չափազանց դժկամությամբ են ընդունել Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

Ի դեպ, ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը բավականին լրջորեն տարբերվում է հայկական կողմի տարածած հաղորդագրություններից։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի կարևորությունը։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու 2020-2022 թ․-ին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ էության, Ռուսաստանը Փաշինյանին զգուշացնում է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումները չեն կարող գերակայել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ապա և ընդունված հայտարարություններին, ինչը վկայում է ռուսական կողմի բավականին կոշտ տրամադրվածության մասին։ Բնականաբար, որևէ բառ չկա, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը։

Աննա Գալստյան