Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուպերմարկետներից մինչև գյուղական խանութներ՝ ամենուր վաճառվում են ապրանքներ հայկական գրառումներով, որոնց վրա բաղադրության, արտադրող երկրի, պահպանման ժամկետների մասին կարևոր գրառումներ են արված, բայց, արի ու տես, որ այդ գրառումները երբեք ընթեռնելի չեն: Այնպիսի տպավորություն է՝ կարծես այդ ամենը փակցված է ձևական կողմն ու պահանջները պահելու համար: Այս համատեքստում բազմաթիվ հարցեր են ի հայտ գալիս, չէ՞ որ այդ նույն պիտակները տպագրելու համար բավական մեծ գումարներ են ծախսվում, արդյո՞ք ծախսված գումարները նպատակին են ծառայում և գնորդին տալիս հնարավորություն կատարել ճիշտ ընտրություն: Այս պարագայում պատասխանը միանշանակ է՝ ոչ:

Հետևելով զարգացող աշխարհի, շուկայի խաղի կանոններին և մատչելիությանը՝«ԻՄարկ» ընկերությունը նոր՝ առավել մատչելի ձևաչափ է ներմուծել՝ փոխելով խաղի կանոնները. այսպիսով, հայերեն մակնշում՝ անմիջապես Դատա մատրիքս ծածկագրում: Իսկ ի՞նչ է դա:

Այժմ տնտեսվարողները կարող են զգալիորեն կրճատել ապրանքների հայաֆիկացման ծախսերը, այսինքն՝ ներմուծված ապրանքների համար հայաֆիկացման նպատակով այլևս պետք չէ տպել և փակցնել առանձին պիտակներ, քանի որ, շնորհիվ «Ի-Մարկ» համակարգի նոր գործառույթի, հնարավոր է ապրանքի մասին հայերեն տեղեկատվությունը հասցնել սպառողին՝ ներառելով այն նույնականացման նշանների մեջ:

Այս նորամուծությունը հնարավոր եղավ կիրառելի դարձնել օրենսդրական վերջին փոփոխության արդյունքում, ըստ որի, հայերենով մակնշումը կարող է ներառվել նույնականացման Դատա մատրիքս ծածկագրում։ Բացառություն են կազմում միայն ԱՏԳ ԱԱ 2402 10 000 0, 2402 20 100 0, 2402 20 900 0, 2403 11 000 0, 2403 19 100 0 և 2403 19 900 0 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակները։

Ի դեպ, դա հասանելի է նաև այն ընկերություններին, որոնց ապրանքատեսակը պարտադիր դրոշմավորման ցանկում ներառված չէ։ Կամավորության սկզբունքով միանալով թվային դրոշմավորման համակարգին՝ հնարավոր է վերահսկել ապրանքների տեղաշարժը, բիզնեսի համար բացահայտել նոր հնարավորություններ թիրախային գործիքակազմի միջոցով։

Ինչպե՞ս գրանցվել:

1. Մուտք գործեք Ի-Մարկ համակարգ:

2. Ստեղծեք ապրանք, լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը:

3. Իսկ վերջում հայերեն տեղեկատվությունը ավելացրեք «ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը» դաշտում:

Այսպիսով, նորամուծությունը՝ ապրանքների հայաֆիկացումը «Ի-Մարկ» համակարգում, ոչ միայն տեխնոլոգիական նորարարություն է, այլև գործնական լուծում, որը տնտեսվարողին տալիս է կրկնակի օգուտ՝ ծախսերի կրճատում և սպառողների հետ ավելի արդյունավետ կապ, իսկ սպառողներին՝ առավել հանգիստ պայմաններով և մեթոդով իրավունքների իրացում, չէ՞ որ այսուհետ փոքր և դժվար ընթեռնելի պիտակներ կարդալու փոխարեն ընդամենը մեկ սկանավորմամբ կստանան ապրանքի մասին հայերեն ամբողջական, հստակ տեղեկություն իրենց հեռախոսի էկրանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում