Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ

Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կնքված համաձայնագրից ընդամենն օրեր անց Փաշինյանը դիմեց հայ հասարակությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «արդեն խաղաղություն է տիրում»։ Սակայն նրա ուղերձը լի էր խեղաթյուրումներով ու մանիպուլյացիաներով։

Նախաստորագրված փաստաթուղթը չի ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որևէ քարտեզով սահմաններ չի ամրագրում և չի պարտադրում Ադրբեջանին դուրս բերել իր զորքերն օկուպացված տարածքներից։ Փոխարենը, Փաշինյանը փորձեց արդարացնել տարածքային զիջումները՝ խոսելով «բանակցություններով լուծվող հարցերից», ինչպես նաև խոսեց անկլավների հնարավոր փոխանակման մասին։

Ամենաաղմկահարույց կետը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայտարարությունն էր․ Փաշինյանը հայտարարեց, թե այն վերջնականապես փակված է, իսկ տեղահանված արցախցիների վերադարձը՝ անհնար։ Փաստացի նա քաղաքացիներին հեգնեց՝ ասելով, թե «ժողովուրդը հեղափոխություն չարեց, որովհետև հասկացել է՝ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն չի լինի»։

Խաղաղության անվան տակ ընտրական օրակարգ

Փաշինյանի ուղերձը փաստացի նախապատրաստություն է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Խաղաղության մասին խոստումները և «ապաշրջափակման» քարոզչությունն իրականում ծառայում են իշխանության վերարտադրմանը։

Սակայն որևէ փաստարկ չներկայացվեց Սյունիքի անվտանգության մասին, մինչդեռ հենց այնտեղ են թանձրանում ամենալուրջ վտանգները։ Փաշինյանի շեշտած «անխոչընդոտ հաղորդակցություն» արտահայտությունը բացահայտում է, որ խոսքը հենց ադրբեջանա-թուրքական պահանջած միջանցքի մասին է, ինչը Հայաստանի ինքնիշխանությանն ուղղակի հարված է։

Ճնշումներ ընդդիմության և եկեղեցու դեմ

Նույն օրերին շարունակվում են քաղաքական հետապնդումները․ կալանավորված են ոչ միայն ընդդիմադիր գործիչներ, այլև եկեղեցականներ։ Խորհրդանշական է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Դատարանը կրկին երկարաձգեց նրա կալանքը, չնայած որ գործն իրավական հեռանկար չունի։ Նրան շնորհավորեցին ընդդիմադիր գործիչներ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Սփյուռքի թեմերի առաջնորդները։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտեց արքեպիսկոպոսների կալանքը և զգուշացրեց, որ վաշինգտոնյան համաձայնագիրը լի է վտանգավոր երկդիմի կետերով ու կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի համար։

Տնտեսական հարվածներ և ՀԷՑ-ի գործը

Հատուկ կարևոր է նաև ՀԷՑ-ի բռնի պետականացման գործընթացը։ Ստոկհոլմյան արտակարգ արբիտրաժի որոշումը պարտադրում է դադարեցնել Փաշինյանի` կառավարիչ նշանակելու մասին որոշումը։ Սակայն իշխանությունը հրաժարվում է կատարել միջազգային իրավական պահանջները՝ վտանգելով Հայաստանի ներդրումային դաշտը։

Ակնհայտ է․ օտարերկրյա ներդրողներն այս իրադարձություններից հետո Հայաստան չեն գա։ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում լրջորեն վնասված է, իսկ Փաշինյանի համար տնտեսական հետևանքները երկրորդական նշանակություն ունեն։

Փաշինյանի ուղերձը ոչ թե խաղաղության, այլ իշխանության պահպանման ծրագիր է։ Ղարաբաղի հարցի փակման հայտարարությունը, Սյունիքի անվտանգությանը չանդրադառնալը, ընդդիմության և եկեղեցու դեմ ճնշումները, Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի գործերը վկայում են մեկ բան․ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման և քայլի, եթե միայն դա երաշխավորի իր վերարտադրությունը։

Հայաստանի առջև կանգնած են պետականության, ինքնիշխանության և տնտեսության քայքայման իրական վտանգներ։