Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ 

Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ  զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը կենտրոնը հնարավորություն կունենա գործելու նաև տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը:

Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնը քաղաքի միակ տարածքն է, որտեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ: Այստեղ են գործում  նաև Վայոց ձորի մարզային գրադարանը և մի շարք մշակութային խմբակներ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով կենտրոնը տարիներ շարունակ ձմռանը փակ է եղել: 

«Մենք Ucom-ում ամեն ինչ անում ենք կայուն էներգիան ամենուրեք հասանելի դարձնելու համար՝  Վայոց ձորում արդեն հինգերորդ արևային կայանն ենք տեղադրում։ Մշակույթը և արվեստը անչափ կարևոր են երիտասարդների կրթության համար, և մենք ուրախ ենք, որ կանաչ տեխնոլոգիաները նպաստելու են այդ ոլորտի զարգացմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ucom ընկերությանը՝ մշակույթի կենտրոնում նման կարևոր և արդիական ներդրում կատարելու համար։ Արևային կայանի տեղադրումը թույլ կտա կենտրոնին դառնալ ինքնաբավ, ինչը կնպաստի շենքի պահպանությանն ու միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար» - նշել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։ 

«Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլև երկարաժամկետ ներդրում են համայնքների սոցիալական ու մշակութային կենսունակության մեջ», — նշել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 14  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։