YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին
YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները ս․թ․ հուլիսի 20-26-ին ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին ծանոթացնելով նորարարական լուծումներով հարթակներին։
YoSpace խմբի պրոդուկտներից առողջ ապրելակերպը խթանող YoHealth հավելվածի օգտատերերը սամմիթի ընթացքում հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց կատարած քայլերը բազմաթիվ նվերների հետ, ինչպես նաև օգտվել YoHealth bar-ից՝ կրկին օգտագործելով իրենց քայլերը։ Սամմիթի շրջանակներում իրականացվել են յոգայի և լճում կանգնած թիավարության դասեր, մարզանքներ GoFit մարզասրահի մասնագետների հետ, կազմակերպվել է լողափնյա վոլեյբոլ պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Ի դեպ, YoSpace խմբի տաղավար է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
YoSpace խմբի ներկայացուցիչները սամմիթի ընթացքում հանդես են եկել բանախոսություններով՝ 15 հազար այցելուներին ներկայացնելով հայկական տեխնոլոգիական առաջընթացն ու ներուժը YoSpace-ի օրինակով։
YoSpace խմբի նախաձեռնությամբ սամմիթի հաջողակ մասնակիցներին տրամադրվել է FTN-ներ, իսկ հաջողակ ստարտափերների միջև բաժանվել է 8600 FTN՝ հնարավորությունների նոր դուռ բացելով սկսնակ մասնագետների համար։
Ի դեպ, սամմիթի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև վերջերս թողարկված YoEstate NFT-ների նոր տեսակի առցանց շուկան, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։
YoMusic FEST-ի ընթացքում հաղթող ճանաչված մասնակիցներն ստացել են հայտնի ֆուտբոլիստներ Մեսսիի, Ալվարեսի և Մարտինեսի ստորագրությամբ վերնաշապիկներ։ YoHealth հավելվածում ամենաշատ քայլեր կուտակած երեք օգտատերերը հաղթող են ճանաչվել Step Hero անվանակարգում, հաղթողների միջև 5,5 մլն նոր քայլ է բաշխվել։ Հավելվածի YoBlog բաժնի ամենակրեատիվ բլոգերն էլ նվեր է ստացել 270 FTN։
YoSpace խումբն առաջնորդվում է ամենատարբեր ոլորտները թվայնացնելու գաղափարով՝ հնարավորություն ընձեռելով օգտատերերին մոնետիզացնել իրենց գործողությունները YoSpace-ի տարբեր հարթակներում։
Հավելենք նաև, որ Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին մասնակցել են 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...