Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են
Քաղաքական դաշտում նոր զարգացում կարող է սպասվել․ ըստ դիվանագետ, քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները վկայում են, որ իշխանությունը լրջորեն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Մարուքյանը, ուղիղ եթերում անդրադառնալով թեմային, ընդգծեց, որ առաջին անգամ վարչապետը հրապարակայնորեն նշեց՝ կան կարծիքներ ու կոչեր արտահերթ ընտրությունների անցկացման մասին, և ինքը պատրաստ է ուսումնասիրել դրանց հիմնավորվածությունը։ «Սա շրջադարձային է, քանի որ նախկինում Փաշինյանը նման տարբերակ երբեք չի թողել օրակարգում»,- նշեց Մարուքյանը։
Հնարավոր պատճառները
Մարուքյանը ներկայացրեց մի շարք պատճառներ, որոնք ըստ նրա կարող են դրդել իշխանությանը նման քայլի․
1. Վաշինգտոնյան համաձայնագրերի էֆորիայի կապիտալիզացում
Մարուքյանի խոսքով՝ վերջին համաձայնագրերը ներկայացվում են որպես մեծ ձեռքբերում, և իշխանությունը փորձում է այդ «ցնծության» մթնոլորտը օգտագործել՝ ընտրական հաղթանակ ապահովելու համար։
2. Ադրբեջանի նախապայմանները
Ըստ Մարուքյանի, Բաքուն ակնկալում է Սահմանադրական փոփոխություններ, և արտահերթ ընտրությունները կարող են դառնալ այն գործիքը, որով իշխանությունը կփորձի ժողովրդական քվեի միջոցով ամրագրել այդ գործընթացը։
3. Ընդդիմության թուլացած վիճակը
«Ընդդիմադիր դաշտը մասնատված է, դատական գործերով ճնշված, միասնական օրակարգ չունի։ Սա իշխանության համար լավագույն պահն է արտահերթ ընտրությունների գնալու»,– նշեց Մարուքյանը։
4. Կուսակցությունների մասին օրենքի պահանջներից խուսափելու հնարք
Մարուքյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունների դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ցուցակը ձևավորել վարչության մակարդակով՝ շրջանցելով համագումարի պարտադիր ընթացակարգը։ Սա վարչապետին հնարավորություն է տալիս անձամբ վերահսկել ապագա ցուցակը։
5. Արտաքին գործոն
Մարուքյանը չի բացառել, որ ամերիկյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Վաշինգտոնում ձեռք բերված փաստաթղթերը, կարող են դառնալ արտահերթ ընտրությունների արագ անցկացնելու ևս մեկ խթան։
Նոր նշանակումներ և ռիսկեր
Մարուքյանը հատուկ անդրադարձավ Արսեն Թորոսյանի նշանակմանը որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ ընդգծելով, որ վերջինիս անցած ուղին, սոցցանցերում ունեցած հակասական հայտարարությունները և նախկինում եղած կոռուպցիոն կասկածները նոր հարցադրումներ են առաջացնում․
«Եթե նախկինում քրեական հետապնդման խնդիրներ կային, ապա ի՞նչ երաշխիք կա, որ դրանք չեն տեղափոխվի արդեն սոցիալական ոլորտ»,- նշեց նա։
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ․ եթե արտահերթ ընտրություններ լինեն, դրանք լինելու են ոչ թե ժողովրդի պահանջով, այլ արտաքին ճնշումների ու իշխանության ներսում հաշվարկված քաղաքական ծրագրերի արդյունքում։
«Հայաստանի իշխանությունը չի որոշվում Իլհամ Ալիևի ցանկությամբ։ Իշխանության միակ աղբյուրը մեր ժողովուրդն է»,- ընդգծեց Մարուքյանը՝ կոչ անելով հասարակությանը չմնալ թմբիրի մեջ և պատրաստ լինել ցանկացած զարգացումների։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ