Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները, որոնք համաձայնեցվում են եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև, բաղկացած կլինեն երկու մակարդակից։  Այս մասին օգոստոսի 22-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է eurointegration.com.ua կայքը:

Նա նշել է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ապագա անվտանգության երաշխիքների շուրջ: Նրա խոսքով՝ այժմ համաձայնություն կա, որ երաշխիքների երկու մակարդակ կլինի:

«Առաջին մակարդակը, ըստ էության, կլինի որևէ տեսակի խաղաղության համաձայնագրի կամ հրադադարի հաստատումը, կամ երկուսի համադրությունը։ Հետևաբար, առաջին մակարդակը կլինի ապահովել, որ Ուկրաինայի զինված ուժերը հնարավորինս ամրապնդվեն, որպեսզի դրանք կարողանան դիմակայել ցանկացած դժվարության», - ասել է ԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Երկրորդ մակարդակը, ըստ Ռյուտեի, «այն երաշխիքներն են, որոնք կտրամադրեն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան»։

«Մենք իրականում աշխատում ենք այս ուղղությամբ։ Եվ, ինչպես բոլորս գիտենք, Բուդապեշտի հուշագիրը և Մինսկի բանակցությունները  իրական երաշխիքների չհանգեցրին։ Եվ մեր նոր երաշխիքները չպետք է այդպիսին լինեն», - ասել է նա։

Ռյուտեն ընդգծել է, որ ապագա երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում նստած, երբեք անգամ չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին»։