Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները վաղը կվերադառնան Երեւան. Քաղավացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն հավաստիացում է ստացել ավիափոխադրող ընկերությունից, որ վաղը Հուրգադա–Երեւան չվերթը կիրականացվի, Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ՀՀ քաղաքացիները կժամանեն Երեւան եւ ցանկացողները Երեւանից կմեկնեն Հուրգադա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը։ 

Նրա խոսքով՝ սակայն, հետագայի համար Հուրգադա–Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների իրականացման հեռանկարն այնքան էլ հստակ չէ, քանի որ գումարային խնդիրները դեռ լուծված չեն։

Ստեփան Փայասլյանը նաեւ նշեց, որ նախնական տեղեկություններով՝ երկու պատճառ կա չվերթի հետաձգման համար։ «Մի կողմը պնդում է, որ գումարային խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ օդանավի բացակայության հարցն է»:

 

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երեւան– Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։