Չկա որևէ երկիր կամ ազգ, որն ավելի թանկ է ինձ համար, քան հայն ու սուվերեն Հայաստանը. Մհեր Ավետիսյան
Թանկագին հայրենակիցներ, այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է, և ես ուզում եմ դարձյալ հիշեցնել մեր ժողովրդին, որ անկախ պետություն ունենալ չի նշանակում, որ ինչ ուզում ես, կարող ես անել և կարող ես առաջնորդվել սեփական ցանկություններով ու երազանքներով: Անկախ պետություն ունենալ նշանակում է` դու ունես սխալվելու սուվերեն իրավունք, իսկ խելացի ժողովուրդները ամեն ինչ անում են, այդ իրավունքից չօգտվելու համար:
Սիրելի ժողովուրդ, անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր ապագա սերունդներին ժառանգելու համար մենք պետք է գիտակցենք, որ պարտավոր ենք ունենալ այնպիսի քաղաքական էլիտա, որը ոչ թե ցանկություններով ու երազանքներով է առաջնորդում մեր պետությունն ու ժողովրդին, այլ հստակ գիտակցում է մեր պետության շահերը, հասկանում է մեր պետության և ժողովրդի անվտանգության ճարտարապետության մոդելը և առաջնորդվում է բացառապես մեր երկրի ու ժողովրդի պետական շահերով` թույլ չտալով, որ մեր երկիրը դառնա գործիք այլ երկրների քաղաքական շահերի համար:
Մեր սրբազան պարտքն է պահպանեկ և փայփայել անգին անկախությունը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ