Քաջարանում նշվեց քաղաքի օրը
Յուրաքանչյուր քաղաք ունի ծննդյան վկայական։ Քաջարանի համար ծննդյան թվականը 1958 թվականի օգոստոսի 21-ն է։ Այդ օրը Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Քաջարան քաղաքատիպ անվանը դասվեց Հայաստանի շրջանային ենթակայության քաղաքների շարքը։
Վերջին տարիներին ավանդաբար նշվում է քաղաքի օրը։
Օգոստոսի 24-ին Քաջարանը տոնեց հիմնադրման 67-րդ տարեդարձը։
Կեսօրին տոնակատարության հյուրերին դիմավորեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ քաջարանցի ստեղծագործողների ցուցահանդես էր կազմակերպվել, առանձին տաղավարով ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի հյուպատոսությունը՝ իրանական ապրանքների տեսականիով։
Այդտեղ անցկացվեց նաև նարդու առաջնությունը։ Հաղթողն ու մրցանակակիրները արժանացան դրամական պարգևների։
Ժամը 13։00-ին Քաջարանի պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց մերօրյա պատերազմներում նահատակվածների հիշատակին։ Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան արարողություն, այնուհետև ծաղիկներ դրվեցին զոհերի շիրիմներին։
Քաղաքի օրվան նվիրված գլխավոր իրադարձությունը հանդիսավոր նիստն էր, որ տեղի ունեցավ Քաջարանի մշակույթի պալատում։
Նախ ներկաներին մի քանի կատարումով դիմավորեց դհոլահարների խումբը։
Քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի առթիվ ներկաներին բարեմաղթանքներ և շնորհավորանքների խոսքեր ուղեցին Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։
Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Քաջարանի՝ վերջին մեկ տարում կատարված կառուցապատումներին և բարեփոխումներին առնչվող, որից հետո օրվա խորհրդին պատշաճող խոսքով հանդես եկավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Քաղաքի բարգավաճման գործում ունեցած ավանդի համար մի ստվար խումբ քաջարանցիներ արժանացան համայնքապետարանի պատվոգրերի, շնորհակալագրերի, հուշանվերների և դրամական պարգևների։
Վերջում նիստի մասնակիցների համար տրվեց համերգ։
Մշակույթի պալատի հարակից հատվածում նիստից հետո ելույթ ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ Գագիկ Կարապետյան), որի բարձրակարգ կատարումներն անտարբեր չթողեցին ոչ ոքի։
Տոնակատարության մասնակիցները բաժակ բարձրացրեցին Քաջարան քաղաքի հարատևության համար։ Քաղաքի կենտրոնական հատվածում կազմակերպվել էր գաստրո ցուցահանդես և հյուրասիրություն։
Համերգային ծրագիրը շարունակվեց քաղաքային մարզադաշտում։ Տեղի ունեցավ Ռազմիկ Ամյանի մենահամերգը՝ «Կարեն–Սևակ» բենդի մասնակցությամբ։
Իսկ ամենավերջում տոնական գունագեղ հրավառություն էր․․․




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...