Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իշխանությունները շտապում են դատել Միքայել Սրբազանին

Երեկ ավարտվել են Միքայել Սրբազանի գործով հիմնական դատալսումները, որոնք տևել են ընդամենը 10 օր։ Հաջորդ դատական նիստին կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանի գնահատմամբ, այն, ինչ անում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ «Դատավորն ինքն էլ է հասկանում, որ ապօրինություններ է անում, սխալ գործողություններ է կատարում, բայց նա անզոր է, ի վիճակի չէ արդար որոշումներ կայացնելու։ Դատավորը պիտի լինի նա, ով կարող է հաղթահարել ճնշումները և անձի ճակատագրի հետ կապված որոշում կայացնի։ Դատավորը ցույց է տալիս, որ մեղադրական վերդիկտ է կայացնելու՝ անկախ ապացույցներից։ Նրա գործողություններում ակնհայտ է, որ կա վախ, ճնշում»,– ասել է Երեմ Սարգսյանը։

Գործը չափազանց արագ քննելու՝ իշխանությունների տրամադրվածության մասին ասել էինք նախկինում։ Ընդ որում, առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է այդքան շտապում փաշինյանական իշխանությունը։ Իրար հետևից նիստեր նշանակում, մերժում պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, ձգտում օր առաջ ավարտել քննությունը ու մեղադրական վճիռ կայացնել Միքայել Սրբազանի համար։ Փաշինյանական իշխանությունը շտապում է մեկ պատճառով։ Հասկանում են, որ Աջապահյանի գործով չեն կարող մեծ պատժաչափ սահմանել, բայց առավելագույնն են պահանջելու։ Իսկ վճռի հրապարակումը, անկախ ամեն ինչից, ծանր հոգեբանական ազդեցություն է ունենալու թե՛ հասարակության, թե՛ ընդդիմադիր ուժերի համար։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա կողմնակիցների պարագայում նման արագություն քննությանը հաղորդել չի ստացվի։ Սամվել Կարապետյանի դեմ էլ մեծածավալ նյութեր են նախապատրաստվում, իսկ Միքայել Սրբազանի դեմ վճիռը ազդակ կլինի իշխանության համար՝ նոր բռնաճնշումներ սկսելու ընդդիմախոսների նկատմամբ։

Անի Վարդապետյան