2018-ից հետո նրանց իշխանությունը սկսեց կրթական ջարդ․ Արմեն Հարությունյան
Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժաննա Անդրեասյանը այսօր հայտարարում է, որ չկա որևէ կուսակցական կամ քաղաքական ուղղվածություն և խորհուրդ է տալիս նայել անցյալը, բայց իրականությունն այլ է․ 2018-ից հետո նրանց իշխանությունը սկսեց կրթական ջարդ։
2019-ին բուհերից հեռացվեցին հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, 2021-ին հանվեց Հայ եկեղեցու պատմությունը, իսկ 2024-ին հայտարարում էին, թե չունենք Հայոց պատմություն, կա միայն Հայաստանի պատմություն։ Դասագրքերի փոփոխությունները, ուսումնական ծրագրերի կրճատումները և գնահատման համակարգի աղավաղումը թույլ են տալիս թուլացնել քննադատական մտածողությունը և խեղաթյուրել գիտելիքների մակարդակը։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ ազգային հիշողության ու ինքնության համակարգային ջարդ։
Նույն իշխանությունը ձգտում է խլել բուհերի ինքնավարությունը․ ֆակուլտետների փակման ու միավորման հարցերը որոշվում են կենտրոնական իշխանության կողմից։ Ուսանողական խորհուրդները ավերված են, իսկ Հոգաբարձուների խորհուրդների ղեկավարները բոլորը պաշտոնյաներ են, ինչպիսիք են Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը և Ժաննա Անդրեասյանը, նույնիսկ Մանկավարժական համալսարանում։ Սա չի նշանակում չքաղաքականացված կրթություն։
«Ակադեմիական քաղաքի» փոշին, որը փչվեց հասարակության առաջ, իրականում քողի տակ փորձեր են արվում փակել և միավորել իրար հետ կապ չունեցող բուհեր՝ Բրյուսովի համալսարանը, Մանկավարժականը, Ֆիզկուլտը։ Քննարկվում է անգամ Կոմիտասի կոնսերվատորիայի փակումը։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ ազգային կրթության ու ապագայի կործանում։
ԿԳՄՍ-ն հպարտորեն ներկայացնում էր նոր չափորոշիչը՝ նախագծային ուսուցմամբ, նոր դասագրքերով, գնահատման համակարգի փոփոխությամբ, ուսուցիչների ատեստավորմամբ և ենթակառուցվածքների արդիականացմամբ, բայց այս բարեփոխումները իրականում մտցվում են իշխանության վերահսկողության և պետականամետ մոտեցումների շրջանակում։
Սրանք ոչ միայն կրթական բարեփոխումներ չեն կարողանում իրականացնել, այլ սիստեմատիկ քաղաքական ու մշակութային ճնշում են իրականացնում, որը ուղղված է ազգային ինքնության ջնջմանը, ուսանողի քննադատական մտածողության դեգրադացիային և երկրի պատմական հիշողության աղավաղմանը։
Ոչ միայն աղավաղում են դասագրքերը կամ ուսումնական ծրագրերը, այլ հարված են հասցնում ապագային, ազգային արժեքներին և կրթության հիմքերին։ Չի կարելի կրթական համակարգը դարձնել կուսակցականության փորձադաշտ։ Չի կարելի ջնջել պատմական հիշողությունը։ Չի կարելի թուլացնել ուսանողի գիտելիքներն ու քննադատական մտածողությունը։ Չի կարելի լռեցնել ուսանողների ձայնը, այլապես վաղը կունենանք պատմություն առանց հայի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ