Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Հին կապի «դարաշրջանի» ավարտը. Կովկասում առաջինը Հայաստանն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ Associated Press գործակալությունն օրերս անդրադարձել է հայաստանյան կապին և մասնավորաբար նշել, որ Team Telecom Armenia-ն նոյեմբերի 15-ին ամբողջությամբ կդադարեցնի 2G շարժական կապի ցանցի աշխատանքը՝ դառնալով Կովկասում առաջին օպերատորը, որն իրականացրել է նման քայլ։ Ընկերությունը տեղեկացնում է, որ այս որոշումը մաս է կազմում լայնածավալ արդիականացման և օպտիմիզացման ծրագրի, որի նպատակն է ազատված ռեսուրսները ուղղել նորագույն՝ 4G եւ 5G տեխնոլոգիաների զարգացմանը։

Associated Press-ի հրապարակման մեջ նշվում է, որ այս քայլը կբերի ոչ միայն կապի որակի բարձրացման և ցանցի արդյունավետության աճի, այլև կնպաստի անվտանգության ամրապնդմանը և էներգիայի սպառման նվազեցմանը։ Ըստ լրատվամիջոցի, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է. «Գիտակցելով ժամանակին օպտիմիզացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը՝ մենք պատրաստ ենք առաջինը ձեռնարկել այս քայլը։ Այն թույլ կտա արդիականացնել ծածկույթը, բարձրացնել ցանցի արդյունավետությունն ու զգալիորեն բարելավել որակը»։

Associated Press-ը նշում է, որ սա փաստացի 30 տարվա պատմության ավարտն է. «Հայաստանում 2G կապը գործարկվել էր դեռեւս 1995 թվականին։ Սակայն, ըստ ընկերության, այն այլեւս չի բավարարում ժամանակակից պահանջներին։ «Հին» տեխնոլոգիայի անջատումից հետո ավելի քան 1000 բազային կայաններ կգործեն բացառապես ժամանակակից ստանդարտներով՝ ապահովելով բաժանորդներին ավելի հուսալի և արագ կապով: Ընկերությունը շեշտում է, որ նախկինում 2G ցանցում բաժանորդներն ունենում էին գրեթե զրոյական հասանելիություն շարժական ինտերնետի ծառայություններին, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցական գործիքների կիրառումը։ Նոր սերնդի ցանցերը, հակառակը, թույլ են տալիս միաժամանակ օգտվել ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից՝ զգալիորեն բարձրացնելով օգտագործման հարմարավետությունն ու արդյունավետությունը»։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Team Telecom Armenia-ն վերջին տարիներին առանձնացել է որպես տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում։ Ընկերությունը առաջիններից էր աշխարհում, որը ներդրեց 25G-PON օպտիկամանրաթելային ցանցը, հնարավորություն տալով մինչեւ 25 Գբիթ/վրկ ինտերնետ ծառայություններ։ Բացի այդ, ընկերությունը դարձավ առաջինը Հայաստանում, որը իրականացրեց IPO և թողարկեց կայուն պարտատոմսեր` ներգրավված միջոցները ուղղելով ցանցի արդիականացմանը և կանաչ նախագծերին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում