Macson–ը բացում է իր առաջին խանութը Երևանում
Macson տղամարդկանց նորաձևության հայտնի իսպանական ապրանքանիշը, որն ունի ավելի քան ութ տասնամյակի պատմություն, առաջին անգամ իր դռներն է բացում Հայաստանում՝ Երևանում գտնվող Mega Mall առևտրի կենտրոնում։
Ապրանքանիշը ստեղծվել է 1942 թվականին Բարսելոնայում և հայտնի է իր ժամանակակիցեւ էլեգանտ ոճով։
Macson–ի հավաքածուներում համադրված են դասական կոստյումները, վերնաշապիկներն ու աքսեսուարներ՝ ոճային և հարմարավետ՝ բիզնեսից մինչև առօրյա օրեր:
Հայաստանում առաջին խանութի բացումը կարևոր քայլ է ընկերության միջազգային ընդլայնման ռազմավարության մեջ, իսկ Երևանի նորաբաց սրահը խոստանում է դառնալ ոճի և որակի գնահատողների սիրելի վայր։
Macson ապրանքանիշի պատմությունը՝
Macson՝ իսպանական նորաձևության բրենդ, հիմնադրվել է 1942 թվականին Բարսելոնայում՝ որպես տղամարդկանց վերնաշապիկների արտադրող ընկերություն։ Հիմնադրման սկզբնական շրջանում ընկերությունը կենտրոնացած էր բարձրորակ վերնաշապիկների արտադրության վրա, որոնք արագ ձեռք բերեցին ճանաչում։ Այս հաջողությունը ընկերությանը դրդեց ընդլայնել իր արտադրատեսակները՝ ներառելով նաև կոստյումներ, պոլո շապիկներ, ջինսեր և այլ առօրյա հագուստներ։
Այսօր Macson-ը ունի ավելի քան 50 վաճառքի կետ Իսպանիայում և շարունակում է ընդլայնվել միջազգային շուկաներում։ Բրենդը մասնակցել է նաև Բարսելոնայի նորաձևության շաբաթին՝ նշելով իր 75-ամյակը՝ ներկայացնելով իր հավաքածուները։
Macson-ը շարունակում է մնալ ընտանեկան բիզնես՝ պահպանելով իր արմատները և շարունակելով առաջարկել ժամանակակից և որակյալ հագուստներ՝ տղամարդկանց համար։





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...