Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ուժը կմասնակցի ընտրություններին, ասում ենք՝ հայ ազգը ձև ունի. Կարապետյան

Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում մենք հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում, առկա հասարակական և քաղաքական խմբերը կենտրոնանալով իրար հանդեպ ատելության, ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ  հակասություններ են սերմանում, և ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող են գնում մեր գործերը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսի ժամանակ հայտարարեց համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը, մարդիկ, ցավոք, չտրանսֆորմացվեցին ընդդիմադիր դեղին մամուլի խմբագրից պետական միավորող գործչի, ինչը մեր հասարակությունը կողջուներ։

Ընդդիմության ատելությունն էլ, որ առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սառը և ոչ էմոցիոնալ։ Տարիներ առաջ իշխանության եկած խումբը մեզ կոչում էր հպարտ քաղաքացիներ, մենք էլ ուրախանում էինք։ Այսօր նրանք մեզ մի ուրիշ բանի մեջ են համոզում, նրանք ասում են, որ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի, որ մեր երկրի զարգացումը ոչ թե ճիշտ և հետևողական աշխատանքի մեջ է, այլ հարևաններին հանձնվելու, ազգային խորհրդանիշները կորցնելու, չտարբերվելու մեջ է։

Հարգելի հայրենակիցներ, հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը։

Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս և գործընկերներս հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ Ի՞նչ է նշանակում կամավորական շարժում և ինչու ենք մենք դրա, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում։ Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։

Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է, մարդկանց, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին։

Նշանակու՞մ է արդյոք, որ մենք կուսակցություն, կոնկրետ, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է, Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։

Եվ մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը, շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք որ կարողանալու ենք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում։

Եվ այսպես, ինչո՞վ է զբաղվելու շարժումը շարժումը իրականացնելու է գործողություններ հինգ ուղղություններով ստեղծվելու է հինգ աշխատանքային խումբ։ Ես կթվարկեմ, թե խմբերի հիմնական ուղղությունները որոնք են և բոլորս կհասկանանք, թե ինչ կարևոր նշանակություն են նրանք ունենալու մեզ համար։

Առաջին խումբը մենք անվանել ենք նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար։ Հայաստանի տնտեսությունը, որը բաղկացած է երեք հիմնական ճյուղից՝ արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն, հիմնականում հիմնված է Սովետական Հայաստանի փլատակների վրա հիմնված ընկերությունների վրա։

Հայաստանը 30 տարիների ընթացքում գրեթե չի ստեղծել տնտեսական զարգացման նոր մոդել, որ ամեն հաջորդ կառավարությունը իմանա, որ պետք է շարունակի նախորդ կառավարության վերցրած մոդելը, երկարաժամկետ մոդել։ Մենք հավաքելու ենք համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ և նրանք մշակելու են Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը»։