Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08:15-ին, մարզերում՝ 09:00-ին
Օրենսդրական փաթեթը վերաբերում է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանը: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ մեր հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին, որը ԿԳՄՍ նախարարությունն է: Այսինքն, ըստ էության, մեր երկրում բոլոր դպրոցներն անցում են կատարելու դեպի նախարարության լիազորությամբ գործելուն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի նիստում:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Նախարարը հավելել է, որ այս փոփոխությունը վերաբերելու է 1343 ուսումնական հաստատության, որոնցից նախարարությունը ներկայում համակարգում է ընդամենը 123-ի գործունեությունը:
Ակնկալվում է, որ հանրակրթական դպրոցների կենտրոնացված կառավարման անցնելու գործընթացը կնպաստի ոլորտային բազմաթիվ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ կրթության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման և վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների իրականացման միասնական ուղերձների և մոտեցումների պահպանմանը, կառավարման և գործառույթների ապակենտրոնացման մեկնարկին, դպրոցների ինքնավարության կարողությունների զարգացմանը և այլն: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը նախարարից հետաքրքրվել է, թե որ դպրոցներին է վերաբերում ուսումնական գործընթացի ժամի փոփոխությունը, ըստ որի՝ դասերը պետք է սկսվեն ժամը 08:15-ին, ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերում է բացառապես Երևանի դպրոցներին: Նախարարը նաև նշել է, որ հանրապետության մյուս մարզերում դասերը սկսվում են ժամը 09:00-ից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ