Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ցեղասպանության ուրացման հերթական ակորդները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման այն խնդիրներից մեկն է, որը ոչ միայն ողջ հայությանն է վերաբերում, այլև շոշափում է համայն մարդկության շահերը, քանի որ դրա դատապարտման ու ճանաչման բացակայությունը ճանապարհ է բացում այդ հանցագործության կրկնության համար։ Ու գլխավոր խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել այդ հանցագործությունն իրականացնող պետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից։

Թուրքիան, նաև մտահոգություն ունենալով, որ իր կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել փոխհատուցման հետ կապված հարցեր, կտրուկ ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը՝ չնայած որ թուրքական հասարակության, մտավորականության որոշ ներկայացուցիչներ և անհատներ ընդունում են, որ 1915 թվականին տեղի ունեցածը հենց ցեղասպանություն էր։ Ավելին, պաշտոնական Անկարայի ու թուրքական ազգայնական շրջանակերի կողմից շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքող կամ ժխտող բազմաթիվ կեղծ փաստարկներ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում տեղի ունեցածը ու խեղաթյուրում են պատմական իրողությունները։ Ու պատահական չէ, որ պաշտոնական Անկարան տարիներ շարունակ նաև մեծ ռեսուրսներ է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ։ Այնինչ Հայոց ցեղասպանությունը այդ հանցագործության դասական օրինակներից է և ամբողջությամբ արտացոլում է այդ երևույթը։

Թուրքական ժխտողականությունն, ըստ էության, արդարացնում է ցեղասպանության իրագործումը, իսկ դա այնպիսի պրակտիկա է ստեղծում, թե այդ միջազգային հանցագործությունը կարելի է իրականացնել ու դրա համար չպատժվել, չբախվել դրա իրավական հետևանքներին։ Իսկ այս հանգամանքը միանգամայն կարող է թևեր տալ տարբեր ոճրագործ ռեժիմներին։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի ջանքերը արդյունքներ են տվել, բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային առերեսվել սեփական պատմության սև էջերի հետ։

Բայց, չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էական արդյունքներ է գրանցել, վերջին տարիներին ՀՀ գործող իշխանությունները որոշել են ամբողջովին վերանայել Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը։ Նրանք ինչպես ուրացան Արցախը, այնպես էլ ուրանում են Հայոց ցեղասպանությունը։ Դա իրենց կարևոր քաղաքական առաքելությունն է, որի համար եկել են իշխանության, և որն առաջ են տանում։

Մասնավորաբար, Փաշինյանը այնպիսի հայտարարություններ է անում, որոնք գերազանցում են նույնիսկ թուրքական ժխտողական թեզերին։ Նրա խոսույթից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա արդարացնում է ոճրագործ պետությանը, փոխարենն այնպիսի պատկեր ստեղծում, թե Ցեղասպանության զոհերն են մեղավոր, որ իրենց նկատմամբ նման հանցագործություն է իրականացվել։ Պատահական չէ, որ անցյալ տարի անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն տարածեց՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունները։

Այս համատեքստում այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ Փաշինյանն իր արտաքին քաղաքական գործունեության հիմնական նպատակը համարում է ամեն կերպ Թուրքիային ու թուրքական իշխանություններին գոհացնելը։ Իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ վերջերս արած հայտարարությունը, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանի համար հերթական առիթը ստեղծեց Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե ինչների՞ս էր պետք Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հետո այնքան է պրիմիտիվացնում հարցը, թե իբր ճանաչումները տարբեր երկրներում տեղի են ունեցել ընդամենը մի քանի ձայն ավելի ստանալու համատեքստում։

Փաստացի նա ուզում է ասել, թե այս հարցը չի վերաբերում պատմական արդարության վերականգնման հետ կապված իրողությանը, ու թեման ներկայացնում է ընդամենը որպես աշխարհաքաղաքական մանրադրամ։ Սա մի պնդում է, որ տարիներ շարունակ անում է թուրքական կողմը, թե իբր տարբեր երկրներ Ցեղասպանության թեման ուղղակի դարձրել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու աշխարհաքաղաքական մանրադրամ։

Ինչ վերաբերում է Ներթանյահուի հայտարարությանը, ապա տպավորություն է, թե Փաշինյանը, հետևելով պաշտոնական Անկարայի արձագանքին, որը դատապարտում է այդ հայտարարությունը, փորձում է ասել, թե մեզ հարկավոր չէ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը։ Այնինչ Հայաստանի ղեկավարի կողմից ամենաադեկվատ պատասխանը կլիներ դիվանագիտական արձագանքը, որ եթե Նեթանյահուն ասում է, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրի խորհրդարանը թող կոնկրետ բանաձև ընդունի դրա հետ կապված, ոչ թե երկրի ղեկավարը կիսատ-պռատ հայտարարություններ անի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում