Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իրանը չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին

Հարևան Իրանը, նույնիսկ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Երևան կատարած այցից հետո, չի հավատում Հայաստանի գործող իշխանությունների հավաստիացումներին, թե Վաշինգտոնում կնքված հռչակագիրն ու այսպես կոչված «Թրամփի ճանապարհը» չեն հակասում պաշտոնական Թեհրանի շահերին։ Հիշեցնենք, Իրանի նախագահը Երևանում հայտարարել էր, թե այդ ուղու հետ կապված Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել, նաև գովել Փաշինյանին Իրանի շահերը չոտնահարելու համար։

Ընդամենը շաբաթներ անց, Իրանում քննադատություն է հնչում Փեզեշքիանի հասցեին Երևանում արած հայտարարությունների համար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի միջանցքի նախագծի վերաբերյալ, հայտարարելով, որ դրա իրականացումը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և կարող է սպառնալ ընդհանուր անվտանգությանը։ Ղալիբաֆը նաև քննադատել է նախագահ Փեզեշքիանին, նշելով, որ այդ հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները վնասում են Իրանի ազգային շահերին։

Երեկ էլ Իրանի խորհրդարանն է դեմ արտահայտվել Զանգեզուրի միջանցքին, նշելով, որ այն սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար։ «Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպառնալիք», - ասվում է Իրանի խորհրդարանի ավելի քան 150 պատգամավորի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում անվտանգության և ազգային շահերի դեմ ոտնձգության դեպքում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական հնարավորությունները:

Իսկ այդ ֆոնին երեկ Իրան է հրավիրվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ հրավերը եղել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի կողմից։

Պաշտոնական հաղորդագրություն այցի վերաբերյալ առայժմ չկա, բայց և ակնհայտ է, որ Իրանն ունի մտահոգություններ և փորձում է դրանց վերաբերյալ պատասխանները ստանալ հենց Անվտանգության խորհրդի քարտուղարից։

Անի Զարգարյան