Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանnւթյան զnh են դարձել․ Զատուլին
Օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակովիչ Սահակյանը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ծննդյան օրն է։ Այս մասին գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Տղամարդկանց մեջ նախկին ընկերներ չկան։ Ես իմ պարտքն էի համարել և համարում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, որին հայկական իշխանությունները շարունակում են հետապնդել նույնիսկ այն բանից հետո, երբ ստիպված էին նրան ազատ արձակել բանտից։ Բայց, ցավոք, չեմ կարող զանգահարել և շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակոյին։ Ինձ մոտ կամ ծանոթ ԼՂ մյուս ղեկավարների հետ միասին նա արդեն երկու տարի է, ինչ Բաքվի բանտում է։
Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են դարձել։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես հիմա, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ուզում եմ, որ Բակո Սաակովիչը, Ռոբերտ Սեդրակովիչը և բոլորը իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելին, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, ովքեր հիշում են, հարգում և կարեկցում:
Բայց ես վստահ եմ, որ արդարության ժամանակը կգա»,- գրել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ