Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության նվիրյալ մանկավարժներ,
Սեպտեմբերի 1-ը պարզապես ամսաթիվ չէ. այն գիտելիքի, զարգացման և ապագայի հանդեպ հույսի տոն է, այն ձեր տոնն է, քանի որ ձեր գիտելիքը մեր ապագան է, քանի որ Հայաստանը դուք եք, և Հայաստանի ապագան դուք եք։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Այս օրը մեզ հիշեցնում է, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որով կարող ենք կերտել մեր երազանքների ապագան։ Ճանաչողությունը, կրթությունն ու զարգացումն են այն հիմնասյուները, որոնց վրա կանգուն է մեր ազգի վաղվա օրը։
Երեխաներն ու երիտասարդները մեր ապագայի լույսն են։ Նրանք պետք է ունենան երազանքներ, տեսլական, սիրեն ու ճանաչեն իրենց արմատները՝ լեզուն, մշակույթը, պատմությունը։ Պետք է հասկանան՝ ով է հայը, որտեղից է գալիս ու ուր է գնում։ Եվ ամենակարևորը՝ հավատան իրենց ուժերին, իմանան, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ կա գիտելիք, միաբանություն ու նվիրում։
Թող այս նոր ուսումնական տարին լինի
ստեղծագործ ու ոգեշնչող,
արդյունավետ ու բովանդակալից,
լի նոր նվաճումներով ու բացահայտումներով։
Շնորհավոր սեպտեմբերի 1՝ գիտելիքի և կրթության տոն։ Թող բոլոր դասարաններն ու լսարանները լցվեն ժպիտներով, հետաքրքրությամբ ու առաջընթացի ձգտումով»,- գրել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ