Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նոր խոսքն ու թարմ գաղափարները՝ «Մեր ձևով» շարժման հիմքում

Այսուհետ հայրենիքի օգտին կատարվող աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի առթիվ։ Ուղերձը հնչեցվել է մեկուսարանից, որտեղ նա շարունակում է ապօրինաբար պահվել։

Երևանում օրերս հանդիսավոր կերպով հայտարարվեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Շարժման նախաձեռնողը Սամվել Կարապետյանն է, իսկ համակարգողը՝ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս նշել է, որ շարժումը կամավորական բնույթ է կրում՝ որպես այնպիսի հարթակ, որը թույլ է տալիս մեծ ու բարի գործեր իրականացնել՝ առանց հասարակությանը բաժանելու։ Հետագայում դրա հիմքի վրա ձևավորվելու է նաև քաղաքական կուսակցություն, որի գաղափարական առաջնորդը կլինի հենց Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի ուղերձում նշվում է, որ շարժման շրջանակում տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բարեկեցություն ապահովել յուրաքանչյուր քաղաքացու համար․

«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։ Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։

Շարժման առաջին քայլերից մեկը եղավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը։ «Մեր ձևով»-ի համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Վեհափառը կարևորեց ազգային միասնականության ամրապնդումը, աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբումը և շեշտեց ազգային ու հոգևոր կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությունը։

Կաթողիկոսը իր օրհնությունն ու գոհունակությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ Հայոց եկեղեցու պաշտպանելու համար դրսևորած դիրքորոշման պատճառով։ Վեհափառը նաև մաղթեց, որպեսզի Սամվել Կարապետյանը շուտափույթ վերադառնա ընտանիք և ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակելու է ամեն ինչ անել նրա, ինչպես նաև Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։

Քաղաքագետների համոզմամբ, «Մեր ձևով» շարժման ստեղծումը նոր հայտ է հայաստանյան քաղաքական դաշտում՝ տնտեսությունից դեպի քաղաքականություն կիրառական առաջարկներով։ Շարժման առանձնահատկություններից է երիտասարդ, չվարկաբեկված և մասնագիտական ճանաչում ունեցող կադրերի ներգրավումը։ Սա հնարավորություն է տալիս շարժմանը ներկայացնել թարմ օրակարգեր ու նոր մոտեցումներ՝ հասարակության համախմբման նպատակով։

Միևնույն ժամանակ, իշխանական քարոզչությունը խուճապի մեջ է հայտնվել․ փորձ է արվում ստվեր գցել շարժման և նրա առաջնորդի վրա։ Սակայն ինչպես նշել է Նարեկ Կարապետյանը, այսօր հասարակությունը սպասում է ոչ թե քաղաքական թեզերի, այլ խորքային տնտեսական ծրագրերի։