Վաշինգտոնյան փաստաթղթում կա մեկ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է. Դավիթ Խաժակյան
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը անդրադարձել է երեկ Հանրային հեռուտաընկերության բանավեճի իմ հարցադրումներից մեկին, որով անուղղակի ՀԻՄՆԱՎՈՐԵԼ է, որ իշխանությունները Վաշինգտոնում միջանցք են տվել Ադրբեջանին։
Թագուհի Ղազարյանը մեջբերում է Հայաստան-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ երկու երկրները փոխադարձ տրամադրում են անարգել տարանցում արտահանողներին։ Վաշինգտոնյան փաստաթղթում կա ՄԵԿ անարգել ճանապարհ, որը Ադրբեջանը Նախիջևանին կապողն է։ ԱՅՍԻՆՔՆ, Հայաստանը գրավոր պարտավորվել է տրամադրել այդ ճանապարհը, սակայն Ադրբեջանը չի պարտավորվել տրամադրել անարգել ճանապարհ, օրինակ՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի երթուղով։
Որևէ պետություն մյուսից անարգել ճանապարհ ինչպե՞ս կարող է պահանջել։ Որքա՞ն է հնարավոր խեղաթյուրել իրականությունը, որպեսզի երկու երկրների փոխադարձ արգելքների մեղմումը կամ ընդհանրապես վերացումը համեմատել հայաստանյան իշխանությունների՝ Ադրբեջանին տրված միջանցքի հետ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ