Քրեական հոդվածով փորձում են պարտադրել հետ վերցնել բողոքը
Հայաստանի քննչական կոմիտեն հերթական կեղծ քրեական գործն է հարուցել հերթական ընդդիմադրի նկատմամբ։ Քննչականը երեկ տեղեկություն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի դեմ՝ ապացույցները կեղծելու մեղադրանքներով։ Պնդում են, թե Խումարյանը բաց է թողել մրցույթի արդյունքները բողոքարկելու ժամկետը, և որպեսզի այդ բացը համարվի հարգելի ու հնարավորություն ունենա նորից վիճարկել այդ որոշումը, դատարանը ներկայացրել է կեղծ փաստաթուղթ։
Ըստ քննչականի՝ Խումարյանը գրել է, քանի որ անգործ է մնացել, գումար չի ունեցել վճարովի իրավաբանական ծառայություններից օգտվելու համար ու բաց է թողել դատարան դիմելու ժամկետը։ Այնինչ նա ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել դատարան ներկայացվող փաստաթղթում։ Ի դեպ, ինքը՝ Խումարյանը, դատարանին պարզաբանել է, որ զրկված է եղել որևէ այլ եկամուտի աղբյուրից, հայտնվել է սոցիալապես խոցելի իրավիճակում, իր խնամքին անչափահաս երեխաներն են և աշխատանքից ազատվելուց հետո ֆինանսական վիճակն էապես վատթարացել է, և իր ընտանիքի ապրուստը հոգալու համար ստիպված է եղել ստանձնել նոր դրամական պարտավորություններ։ Մյուս կողմից էլ իրավաբանական ծառայությունների արժեքն այնքան բարձր է եղել, որ չի կարողացել վճարել, բայց հետո արդեն կարողացել է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել։
Պարզաբանումը դատարանը հարգելի է համարել գործը վարույթ ընդունել, բայց փաշինյանական քննիչները քրեական գործ են հարուցել Խումարյանի դեմ։ Վերջինս հայտնել է, թե քրեական գործը ոտքից գլուխ կեղծ է, իրականության հետ աղերս չունի, և դա վարչական ու քաղաքացիական ընթացակարգերով գնացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու միջոց է։ Ըստ Խումարյանի՝ քննչականը փորձում է պարտադրել, որ նա հետ կանգնի նոր տնօրենի մրցույթը վիճարկող իր բողոքից, իսկ դատավարությունն էլ տեղի չունենա։
Հիշեցնենք, Գարեգին Խումարյանին չէին ընտրել Հանրային ռադիոյի տնօրեն, փոխարենը ընտրել էին տխրահռչակ Արմեն Քոլոյանին, ով արդեն հասցրել է լուրջ ավերածություններ գործել Հանրային ռադիոյում, բայց նրան պատժելու փոխարեն ավելի ու ավելի լայն լիազորություններ են տալիս Հանրային ռադիոյում երկար տարիներ աշխատող և ընդդիմադիր տրամադրություններ ունեցող անձանց հեռացնելու, փոխարենը իշխանության նվիրյալներին բերելու համար։
Վաչե Ազատյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ