Փաշինյանական իշխանությունը հրաժարվեց կատարել միջազգային արբիտրաժի վճիռը
Հայաստանի գործող իշխանությունները կտրականապես հրաժարվում են կատարել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ։ Ավելին, արդարադատության նախարարը երեկ հայտարարել է, որ կառավարությունը չի կատարելու միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը։ Իսկ հարկադրաբար կատարելու մեխանիզմ կա, եթե Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը ինքը դիմի հայաստանյան դատարան և հաղթի։
Հիշեցնենք, թե Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած վճռից հետո իշխանությունները ոչ միայն հայտարարեցին, որ չեն կատարելու, այլ նաև փորձում էին խուսանավել՝ կեղծ տեղեկություններ տարածելով, թե դատարանը նոր որոշում է կայացրել այս անգամ էլ գործադիրի օգտին։ Օրեր առաջ էլ Փաշինյանը կառավարությունում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել էր՝ «Կառավարությունը ես եմ»։ Հաջորդ օրն էլ ազատելով Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, ով համարձակվել էր պնդել, թե արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
Սրբուհի Գալյանը թերևս չի ցանկանում հրաժեշտ տալ պաշտոնին, ուստի հայտարարում է, թե կիրառել են ներպետական օրենքը։ «Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է։ Որևէ պատճառ, առիթ չունենք և չենք կարող իրավական տեսանկյունից ունենալ, որպեսզի չգործենք օրենքի շրջանակում։ Եվ միջազգային արբիտրաժն, ըստ էության, փորձել է պարտադրել չկիրառել այն օրենքը, որը գործում է, ինչը մենք չենք կարող անել, որովհետև անելն ուղղակի կնշանակի, որ հակասում է դա հանրային կարգին», - ասել է արդարադատության նախարարը՝ Սրբուհի Գալյանը։
Փաստացի, գիտակցելով, որ նման քայլը լրջագույն խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության համար, գործող իշխանությունները այլևս բացահայտ պնդում են, որ չեն կատարելու միջազգային դատարանի թե՛ այս, թե՛ այլ որոշումները։ Հայաստանում այսօր գործում է ընդամենը մեկ մարդու ցանկությունը, և իրավապահներն էլ իրենց գործողությունները հարմարեցնում են Նիկոլ Փաշինյանի կամքին։ Իսկ պետության շահերի վրա վաղուց թքած ունեն։
Ալեքս Մաթևոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ