Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ

Team Telecom Armenia-ն և imID-ն ներկայացնում են նոր հնարավորություն, որը բաժանորդների սպասարկումը դարձնում է էլ ավելի արագ ու հարմար։ 

Այսուհետ Team-ի այն բաժանորդները, որոնք ունեն Mobile ID, կարող են դիմել զանգերի կենտրոն՝ 100 համարով և նույնականացումն անցնել մուտքագրելով Mobile ID-ի իրենց գաղտնաբառը։ Դա նշանակում է, որ այլևս անհրաժեշտ չէ հեռախոսազանգի ընթացքում փոխանցել անձնագրային կամ այլ տվյալներ նույնականացումը տեղի է ունենում մի քանի վայրկյանում՝ ապահովելով ոչ միայն ժամանակի խնայողություն, այլև տվյալների առավելագույն պաշտպանություն։

Ծրագրային ապահովումն ամբողջությամբ իրականացրել է Team ընկերությունների խմբի Team Solutions ընկերությունը Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության հետ համատեղ՝ նորարարական այս լուծումն ինտեգրելով զանգերի կենտրոնի լուծմանը:

«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր բաժանորդի փորձը Team-ում լինի հնարավորինս հարմարավետ և վստահելի։ Նոր գործառույթի շնորհիվ մենք կարողանում ենք հաճախորդներին առաջարկել արագ սպասարկում՝ առանց անձնական տվյալների վերաբերյալ հավելյալ հարցումների։ Նույնականացումը կատարվում է imID-ի միջոցով, ինչը երաշխավորում է ոչ միայն արագ սպասարկում, այլև բաժանորդների անձնական տվյալների լիարժեք պաշտպանություն։ Սա խնայում է մեր բաժանորդների ժամանակը և բարձրացնում է սպասարկման արդյունավետությունը»,-նշում է Team Telecom Armenia-ի հաճախորդների սպասարկման տնօրեն Լիլիթ Առուշանյանը։

Այս նախագիծը ևս մեկ քայլ է ընկերության շարունակական ռազմավարության մեջ՝ նորարարական և ապահով լուծումների միջոցով բարձրացնելու բաժանորդների հարմարավետությունն ու վստահությունը սպասարկման գործընթացում։