Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը

Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։

«Հայաստանի ներմուծման ծավալները վերջին տարիներին ապահովել են կայուն աճ՝ 2024թ. հասնելով մոտ 171 մլրդ դոլարի։ Ցուցանիշի զգալի մասը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք հաճախ են բախվում դժվարությունների ֆինանսական կանխատեսելիություն ապահովելու հարցում։ Converse Import պրոդուկտի ներդրմամբ մենք ներմուծողներին ենք առաջարկում այդ խնդիրների արագ լուծումը, որը չի պահանջում բարդ ընթացակարգեր: Նախատեսված չեն նաև թաքնված վճարներ»,– ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ ՓՄՁ ֆինանսավորումը և տնտեսության այդ հատվածի ձեռնարկությունների զարգացման ու ընդլայնման հնարավորությունների ստեղծումը Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է:

«Converse Import»-ը հասանելի է ինչպես Կոնվերս Բանկի, այնպես էլ այլ բանկերի հաշվետեր հաճախորդների համար՝ պայմանով, որ վերջիններս ունեն բավարար հաշվի/հաշիվների շրջանառություն և պատշաճ վարկային պատմություն: Ֆինանսավորման առավելագույն գումարը 100 միլիոն ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման ժամկետը մինչև 24 ամիս է։ Հայտի ուսումնասիրման և վաղաժամկետ մարման վճարներ նախատեսված չեն:

Նշվել է, որ այս նոր վարկատեսակի ներդրմամբ Կոնվերս Բանկը վերահաստատում է իր հանձնառությունը, այն է՝ տնտեսության իրական հատվածին, այդ թվում՝ ներմուծմամբ զբաղվող բիզնեսներին տրամադրել նպատակային և հարմարեցված ֆինանսական լուծումներ։

Մանրամասն՝ ….., 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: