Ֆրանսիայում քաղաքական տուրբուլենտությունը կարող է հանգեցնել նաև Մակրոնի հրաժարականին. NYT
Ֆրանսիայում քաղաքական տուրբուլենտությունը կարող է հանգեցնել ոչ միայն վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության անկմանը, այլև, ի վերջո, նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին: Նման կարծիք է հայտնել ամերիկյան The New York Times թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքականապես կաթվածահար Ֆրանսիայում վերջին 20 ամիսների ընթացքում չորս վարչապետ է փոխվել և, կարծես, հինգերորդն արդեն հրաժարականի եզրին է։
Անկայունության մակարդակը վկայում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին, որն աննախադեպ է 1958 թվականին հինգերորդ հանրապետության հիմնադրումից ի վեր»,-կարծում է պարբերականը:
Թերթը կանխատեսում է, որ Բայրուի կառավարությունը հրաժարական կտա: Ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերը չեն թաքցնում այն փաստը, որ ձգտում են նրա (Մակրոնի - ՏԱՍՍ) անհապաղ հրաժարականին՝ արտահերթ նախագահական ընտրությունների համար»,-կարծում է թերթը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ