Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը:

«Աղավնոյի բարձունքը հաղթահարելուց հետո ևս մեկ անգամ կարող ենք ասել, որ դեպի յուրաքանչյուր լեռան գագաթ կա արահետ, որը հովտից տեսանելի չէ։ Կյանքը լուծելի խնդիրների լեռ է, և մենք վայելում ենք այն»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի Խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը տարբեր նախագծերի շրջանակներում շարունակվում է արդեն երեք տարի, սակայն վերելքներն առանձնահատուկ սպասված են։ Խորհրդանշական է, որ վերելքի գաղափարը երկու կառույցների կարգախոսներում էլ արտահայտված է՝ «Բարձրանում ենք միասին»․․․ «Նվաճենք բարձունքը կրթությամբ»։ 

«Մենք անչափ երախտապարտ ենք ԱրարատԲանկին՝ արդեն մի քանի տարի մեր նախաձեռնություններին, այդ թվում՝ բարեգործական վերելքին սատարելու համար։ Դեպի Աղավնո վերելքն ունի ոչ միայն բարեգործական նպատակ, այլև հայրենասիրական մեծ խորհուրդ ձգտում ենք, որ մեր երիտասարդները և համայնքն ավելի շատ սիրեն ու գնահատեն մեր երկիրը, բացահայտեն նրա գեղեցիկ բնությունը և վերարժևորեն կրթության ու պատերազմի մասնակիցների սխրանքի կարևորությունը»,- համոզված է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ 

«Հատկապես այս ծրագրի շրջանակում մեր համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև գումարն ուղղվում է քառօրյա, 44-օրյա պատերազմների և դրան հաջորդող մարտական գործողությունների մասնակից տղաների կրթավճարներին։ Երկրորդ անգամ էի մասնակցում վերելքին  և ակամայից մտածում էի՝ մենք, որ խաղաղ պայմաններում դժվարանում ենք վայրի բնության մեջ, չենք էլ պատկերացնում, թե ինչ ապրումներ են ունեցել տղաները պատերազմի ժամանակ, ինչպես են փորձել պատսպարվել․․․  Թող վերելքի շրջանակներում բարձունքներ հաղթահարելն ու հերոսների ուսմանն աջակցելը լինի մեր փոքրիկ ներդրումը նրանց բարեկեցիկ ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու Թեմուր Խուդոյանը 44-օրյա պատերազմին 19 տարեկան էր։ Ծանր վիրավորում էր ստացել Մարտունու պաշտպանության մարտերին մասնակցելիս՝ թշնամու ռազմական ինքնաթիռի գրոհի ժամանակ, որից հետո չէր քայլում, չէր խոսում, հաղորդակցվում էր միայն աչքերը թարթելու միջոցով։ Երկար ժամանակ էր պահանջվել, որ խոսի և քայլի հենակների միջոցով։ «Դեռ 2024-ին տեղյակ էի, որ ԱրարատԲանկի հովանավորությամբ վերելք է լինելու դեպի Արագած, բայց այդ պահին դա անհնար էր ինձ համար»,- ասում է նա։ 

Իսկ այսօր․․․  ԹԵՄՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԸ ԿԱՅԱՑԱՎ, թող որ ձեռնափայտով, թող որ դժվարությամբ, սակայն երջանիկ, ինքնաբավ, հաղթած։

2309 մետր երկրից վեր։ Աղավնոյի բարձրությունը ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի թիմերը հաղթահարեցին սիրով, թիմային փոխօգնության թանկ պահերով՝ գագաթին ծածանելով մեր եռագույնը: 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից