Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը սովորեցնում է ապագայի տեխնոլոգիաները

Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։ Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաև հարցազրույցների և թեստերի արդյունքում։ 

Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթացել են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ստացել ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել են մրցութային ռազմավարությունները և ձեռք բերել համապատասխան հմտություններ։ 

«Ucom-ում մենք մշտապես ձգտում ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք խթանում են երիտասարդների տեխնոլոգիական կրթությունն ու ստեղծարար մտածողությունը։ FPV դրոնների ուսուցման այս ծրագիրը պատանիներին հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնել իրենց տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, այլև գտնել նոր մոտիվացիա՝ շարունակելու կրթությունն այս ուղղությամբ և միանալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքին», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք քայլ առ քայլ տարածում ենք ԱԹՍ մշակույթը Հայաստանում և ընդլայնում ենք մեր համայնքը։ Մեր գործընկերոջ՝ Ucom ընկերության աջակցությամբ, FPV դրոնների մրցարշավի իրականացումը և երեխաների անվճար դասընթացների մասնակցության հնարավորությունը ևս մեկ քայլով մոտեցրեցին մեզ Հայաստանում այս ոլորտի զարգացման, համայնքաշինության ամրապնդման և միջազգային համագործակցության մեր տեսլականին», - ասաց «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական ու գործնական քննություններ և ստացել ավարտական հավաստագրեր։ Լավագույն արդյունք ցուցաբերած պատանիները հնարավորություն  ունեն միանալու «Արմդրոն համայնքի» հավաքական թիմի կազմին, որը հնարավորություն կտա  FPV դրոնների ոլորտում միջազգային մրցարշավների ժամանակ ներկայացնել Հայաստանը։

Նշենք որ, Ucom-ի և «ArmDrone համայնք»-ի համագործակցության շրջանակներում այս տարվա մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որն ունեցավ 11-ից 60 տարեկան ավելի քան 40 մասնակից՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։

* FPV drone (First-person view – դիտում առաջին հայացքից) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոց-ին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

«Յուքոմ» ՓԲԸ