Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Աբովյան-Եղվարդ ճանապարհի Նոր Գեղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են ոռոգման ջուր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։

Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։

Բնակիչները նաև ասում էին.

«Հեկտարներով բերքը չորանում է, ոնց կլինի շաբաթներով չջրել, էդ նույնն է՝ ջրմուղի պաշտոնյաներին ասենք հլը 2 օր ջուր մի խմեք, տեսեք ինչ օրը կընկնեք։ Հիմա դրանց անփույթ, ապաշնորհ աշխատանքի պատճառով մեր վարկերով աճեցված հեկտարներով ցանքատարածությունները չորանում են։ Մենք չէինք դիմի ծայրահեղ քայլի, բայց ստիպված ենք, քանի որ երկար ժամանակ է մեզ խաբում են։ Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է»։