Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը կոմպրոմիսի չի գնալու կաթողիկոսի հետ

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին հաստատել է, որ ամեն գնով մտադիր է Վեհարանից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Խորհրդարանում պատասխանելով իշխանական պատգամավորի հարցին, թե «երբ և ինչ միջոցներով են Վեհարանը ազատելու Կտրիճ Ներսիսյանից», Փաշինյանն ասել է, որ եթե պատգամավորը կուլմինացիան նկատի ունի, ապա դա ինքը պատկերացնում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում, որը պետք է լինի այդ գործընթացի կուլմինացիան։ «Եվ մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, թե վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում է նրա վրա, որ մի շարք հայրենակիցների և գործընկերների ներկայացնում է, որ այս գործընթացի նպատակը ինտրիգը չէ, կադրային հարց լուծելը չէ, նպատակը հոգևոր է։ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի հրապարակում ծրագրվող միջոցառման մասին այսօր որոշ փակագծեր է բացել՝ ասելով, թե դա չի լինելու բոլորին ծանոթ քաղաքական, հեղափոխական միջոցառում։ Դա ունենալու է բացառապես հոգևոր, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների վրա հիմնված բովանդակություն։ «Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, քաղաքական ելույթներ»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ լինելու են հոգևոր բովանդակության ելույթներ։

«Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա, և ես ասում եմ՝ ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,– հայտարարել է Փաշինյանը։

Մեկուկես ամիս ՀԱԵ-ի մասին ոչինչ չգրելով՝ Փաշինյանը հայտարարեց, որ իր ծրագրերում ոչինչ չի փոխվել։ Ընդհակառակը, Վեհարանի դեմ գրոհը նա փորձելու է համադրել Վաղարշապատում առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ, իսկ իր ասած հավաքն էլ վերածելու է նախընտրական միջոցառման։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ն է ներառյալ։ Թերևս հենց այդ օրերին էլ կարելի է սպասել Փաշինյանի գրոհը Վեհարանի դեմ։

Արմինե Սուքիասյան