Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թերևս արժե խոսենք քաղաքական մանկուրտների մասին, ու ինքներդ կհամոզվեք, թե ինչքան շատ կան նրանք մեր շուրջ՝ ոչ միայն հասարակության որոշ շրջանակներում, այլև իշխող խմբակում։

Այսօր Հայաստանում քաղաքական թիմ հասկացությունը վերածվել է մի յուրօրինակ կրոնական աղանդի։ Նիկոլի «աշակերտները» այլևս չեն հիշեցնում նախարարների կամ պատգամավորների, քանի որ նրանք 7 տարիների ընթացքում դարձել են հավատացյալ եղբայրություն, որոնք առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես «Սուրբ գրքից» արված մեջբերում։

Հայաստանի քաղաքական բեմը վաղուց արդեն հիշեցնում է ոչ թե խորհրդարան կամ կառավարություն, այլ մի խառնամբոխ, որտեղ Նիկոլն իր անձնական «վարդապետությունը» քարոզում է որպես նոր «Աստվածաշնչյան հայտնություն», և ամենաանհավանականը այն է, որ նրա թիմի անդամները վերածվել են ոչ թե քաղաքական գործիչների, այլ «էլիտար մանկուրտների»․ կիսամոլեռանդ աշակերտների, որոնք իրենց առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես տիեզերական ճշմարտություն։

Նրանց նիստերը ավելի շատ նման են սեկտանտական պատարագի, քան քաղաքական քննարկման։ Նիկոլը բեմ է բարձրանում, արտասանում հերթական «ճշմարտությունը»՝ խառնած արևելյան փիլիսոփայության, պոպուլիստական կարգախոսների ու «կախարդական ապագայի» տեսլականների հետ, իսկ թիմակիցները՝ գլխահակ ու փայլփլուն աչքերով, ընդունում են այդ խոսքերը, ասես «քարոզչական Ավետարան»։ Ասեմ ավելին, նրանք անգամ մրցում են իրար հետ՝ ով ավելի Նիկոլ կլինի։ Մի մասը շտապում է «իրական Հայաստանի» բրոշը խփել կրծքին, մյուսները Նիկոլի խոսքերը կրկնում են բառացիորեն՝ մատնացույց անելով, որ սրբագրված տեքստից շեղվել չի կարելի։ Եթե վոժդը մի օր որոշի, որ, ասենք, «մարդը կարող է ապրել առանց թոքերի», ապա նրանց մեջ կգտնվի նախարար, ով պատրաստ կլինի ցուցադրական վիրահատության՝ ապացուցելու համար «մարգարեի ճշմարտացիությունը»։

Այս իշխանական «էլիտար մանկուրտները» իրենց հավատն ունեն ոչ թե Աստծո, ոչ թե հայրենիքի, այլ Նիկոլի սելֆիների ու ուղիղ եթերների հանդեպ։ Նրանք մոմ են վառում ոչ թե եկեղեցում, այլ վերջինիս ֆեյսբուքյան գրառումների տակ և ամենքը փորձում են առաջինը մեկնաբանել՝ «Ճշմարիտ ես ասում, Վարդապետ»։ Արդյունքում մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական էլիտա, այլ մի բրիգադ մանկուրտացված քարոզիչների, որոնք անխոս կրկնում են առաջնորդի միստիկ մանտրաները։ Եվ այս ամենը մատուցվում է հասարակությանը իբրև «նոր Հայաստան», «իրական Հայաստան» կամ էլ «ճշմարիտ ճանապարհ»։

Ահա այսպես էլ ձևավորվեց Հայաստանի քաղաքական «մանկուրտացյալ եղբայրությունը»․ մի խումբ մարդիկ, որոնք իրենց առաջնորդին համարում են «Զրադաշտ», իսկ նրա խոսքը՝ «հայտնություն», իսկ իրականում սա պարզապես ինքնուրույն մտածելու կորստի վկայությունն է։
Որքան էլ սարկաստիկ հնչի, բայց Հայաստանի այսօրինակ «քաղաքական էլիտան» հիշեցնում է ոչ թե կառավարություն, այլ ծիսական խումբ, որի ամենամեծ խնդիրը երկրի ճակատագիրը չէ, այլ՝ առաջնորդի «ճշմարտության» կրկնությունը։ Ու քանի դեռ այդ մանկուրտացյալ եղբայրությունը կանգնած է պետության գլխին, Հայաստանի ճակատագիրը կախված է ոչ թե իրական քաղաքականությունից, այլ Նիկոլի հերթական «հայտնությունից»։