Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իշխանության իրական վախերը՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ներկայությունից

Հայաստանի գործող իշխանությունները տեսանելիորեն անհանգստացած են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և նրա թիմի քաղաքական ակտիվությունից։ Փորձելով սեփական անհանգստությունը թաքցնել «խրոխտ» հայտարարությունների ու սարկաստիկ մեկնաբանությունների ետևում՝ նրանք, փաստացի, ավելի են բացահայտում իրենց վախերը։ Հանրային տրամադրությունների զարգացումը վկայում է, որ օրեցօր ավելի հստակ է դառնում՝ իշխանությունը լրջորեն մտահոգված է Կարապետյանի նախաձեռնած գործընթացներից։

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալները ևս հաստատեցին այս միտումները։ Դեռևս չձևավորված կուսակցությունը, որը պետք է առաջնորդի Սամվել Կարապետյանը, ընդամենը երկու ամսում հինգ անգամ ավելացրել է կողմնակիցների թիվը՝ գրանցելով 13,4 տոկոս աջակցություն։ Սա բացառիկ արդյունք է, եթե նկատի ունենանք, որ «Մեր ձևով» շարժումը դեռևս միայն ձևավորման փուլում է։ Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ, շարժման շնորհանդեսից հետո ընդամենը հինգ օրում ստացել են 707 անդամակցության հայտ, որոնցից 370-ը՝ Երևանից, 337-ը՝ մարզերից։

Իշխանությունները, տիրապետելով այս տվյալներին, բնականաբար թիրախավորում են թե՛ Կարապետյանին, թե՛ նրա թիմին։ Այդ տրամադրությունների արտացոլումն էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ նա «լուրջ մրցակից» չի համարում Կարապետյանի թիմի ձևավորած ուժը։ Սակայն նմանատիպ գնահատականները ոչ թե թուլացնում են շարժման հեղինակությունը, այլ հակառակը՝ ցույց են տալիս իշխանական մտավախությունների խորությունը։

Վախի մթնոլորտը երևում է նաև վերջին դատական զարգացումներում։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Արմեն Դանիելյանը՝ բացառապես ՔՊ-ի քվեարկությամբ։ Նրան կարելի է դիտարկել որպես իշխանության «սրտի դատավոր», որը, ըստ էության, պարգևատրվեց Սամվել Կարապետյանի գործով ցուցաբերած իշխանահաճո վարքագծի համար։ Հիշեցնենք, որ դեռ հունիսին, երբ գործարարը կալանավորվեց, իր վերաքննիչ բողոքը մակագրվեց հենց Դանիելյանին։ Կարապետյանը դեռևս «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով արձանագրել էր, որ դատավորը մշտապես աչքի է ընկել իշխանությանը հաճոյանալու որոշումներով։ Որոշ ժամանակ անց այդ կանխատեսումը հաստատվեց․ Դանիելյանը մերժեց բողոքը՝ թողնելով ուժի մեջ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Կարապետյանի, եկեղեցականների և ընդդիմադիր ակտիվիստների դեմ իրականացվող գործերը նույն մեխանիզմի մասն են։ Սակայն նման էժանագին միջոցներով հնարավոր չէ կանխել քաղաքական նոր շարժումների հաջողությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը օրեցօր կորցնում է վստահության վերջին մնացորդները։ Իսկ Սամվել Կարապետյանը, թեև բանտում, շարունակում է իր ներկայությամբ ու նախաձեռնություններով փոխել քաղաքական դաշտի տրամաբանությունը՝ պատրաստվելով Հայաստանի զարգացմանն ու օրինականության հաստատմանը։