Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին Կողբում տեղի կունենա «Septemberfest» մրգօղու փառատոնը

Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում կանցկացվի սպասված մրգօղու փառատոնը՝ «Septemberfest 2025», որը կմեկնարկի ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև ուշ երեկո։ Փառատոնին կմասնակցեն հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից։

«Septemberfest»-ը համատեղում է հայկական մշակույթը, գաստրոնոմիան և Տավուշի բնության անզուգական գեղեցկությունը։ Այցելուներին սպասվում է հագեցած ու բազմազան ծրագիր․

  • Մրգօղիների և ավանդական ուտեստների համտես Հայաստանի տարբեր մարզերից
  • Մասնակցություն օղու թորման գործընթացին
  • Ավանդական արհեստների ու ազգագրական պարերի ներկայացում
  • Համերգային ծրագիր կենդանի երաժշտությամբ
  • Հետաքրքիր մրցույթներ՝ նարդի, բլոտ և այլ խաղերում

«Septemberfest»-ը ոչ միայն փառատոն է, այլև հարթակ՝ ընկերությունների և համայնքների համար միասին անցկացնելու անմոռանալի օր՝ ոչ ֆորմալ միջավայրում։ Միջոցառման բազմազան ծրագրերը նպաստում են թիմային ոգու ձևավորմանը և դրական էներգիայով լիցքավորմանը։

Լրացուցիչ տեղեկությունների և մամուլի հարցերի համար․

  • Մարի Մուրադյան – +374 98 350778
  • Աշոտ Բարսեղյան – +374 95 555060
  • Էլ. հասցե՝ [email protected]

Միացե՛ք մեզ Կողբում՝ միասին վայելելու հայկական հյուրասիրությունը, համտեսելու լավագույն մրգօղիները և անցկացնելու տոնական, մշակութային ու երաժշտական լիարժեք օր։

«Septemberfest» կազմակերպչական թիմ