Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է

5․092․062 ՀՀ դրամ․  այսքան է «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա արդյունքը, որը փոխանցվելու է ավելի քան երեք տասնամյակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և նրանց սոցիալական ներառման խթանմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ին։

Իսկ սեպտեմբեր ամսվա շահառուն Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցն է, որը տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ։ Ի դեպ՝ շահառուի անունն այս անգամ հայտարարվեց աննախադեպ հանդիսավոր պայմաններում՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» միջոցառման ընթացքում։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է,-«Պատահական, բայց նաև շատ խորհրդանշական ստացվեց սեպտեմբեր ամսվա շահառուի ընտրությունը․ «Մի դրամի ուժը» իր հոբելյանական տարեդարձը սեպտեմբերին նշեց ու երբ արդեն պարզ դարձավ, որ ամսվա շահառուն հենց «Մունքն» է, որոշեցինք միջոցառման ժամանակ էլ հայտարարել այդ մասին։ «Մունքի» հետ շատ արդյունավետ համագործակցության փորձ, այդ թվում նաև մեր ֆինանսական գրագիտության արշավի շրջանակներում, արդեն իսկ ունենք։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը, որի նպատակը Լոռու մարզի երիտասարդներին մասնագիտական կրթություն տալն է,  շատ կարճ ժամանակ անց ևս ունենալու է լավագույն արդյունքները։ «Մունքն» էլ, «Մի դրամի ուժն» էլ միասնականության ուժի մասին են, և այն մասին, որ անհաղթահարելի ոչինչ չկա, երբ համատեղում ենք մեր ջանքերը»,- եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Մի դրամի ուժի» այս աջակցությունը, ինչպես և նախորդը, ստանում ենք մեզ համար չափազանց կարևոր փուլում և պիտի նշեմ, որ հենց «Մի դրամի ուժն» է առաջիններից մեկը եղել, որ դեռ անցած տարի մեզ իր ձեռքը մեկնեց։ Հայաստանի տարբեր մարզերում այսօր արդեն գործող «Մունքի» երեք մասնաճյուղերում կրթություն է ստանում 200-ից ավելի երիտասարդ և «Մի դրամի ուժի» հետ նոր համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք մեկնարկել նոր ուսումնական տարին ու առաջին անգամ գործարկել մեր «Մասնագիտացում» փուլը, ինչը հնարավորություն կտա Լոռու մարզի ավելի քան 70 երիտասարդների իրենց ծննդավայրում մասնագիտական կրթություն ստանալ։ Սա մեծ տեխնոլոգիական կրթության ներուժ և հեռանկարներ կստեղծի ողջ մարզի համար»,- իր խոսքում նշեց Աշոտ Ավանեսյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ