Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փնթի, չմտածված, անպատրաստ նախաձեռնությունների ոդիսականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել այլ երկրների փորձը կուրորեն վերցնել ու ընդօրինակելը՝ փորձելով դրանք կիրառելու միջոցով «բարեփոխումների» ֆոն ապահովել։ Բայց այս պարագայում հաշվի չեն առնվում Հայաստանում տեղական առանձնահատկությունները, բնակչության մոտեցումներն ու մենթալիտետը, տնտեսական հագեցվածությունը, թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Այդպիսի նախաձեռնություններից մեկն, օրինակ՝ վերաբերում է հենց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Այս համակարգի ներդրումից անմիջապես հետո ջրի երես դուրս եկան դրա բացերը։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը սկզբից մինչև մայիսի 1-ն էր, բայց քանի որ համակարգը թերի էր, հիմա ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ու, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործընթացը ոչ միայն պարզեցված չէ, այլև բարդ է ու բավական խճճված։ Դրա համար ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ, ապա նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Թերևս առաջընթաց է, որ վերջապես նաև էլեկտրոնային SIM քարտով են օպերատորները կարողանում ակտիվացնել էլեկտրոնային համապատասխան ծառայությունը, բայց նման տեխնիկական մանր հարցերի լուծումը միայն բավարար չէ, երբ կան լուրջ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Լուրջ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի հետ: Մարդիկ բողոքում են, որ անձնագրային բաժանմունքներում ահավոր հերթեր են։ Սոցցանցերի քննարկումներից պարզ է դառնում, որ նույնիսկ գրանցումների խնդիր կա։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն տեղում, այլ նաև առցանց գրանցվել։ Քաղաքացիները գնում են անձնագրային, նրանց հետ են ուղարկում։ Հաճախ պատշաճ մակարդակի իրազեկում չի կատարվում, քանի որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ փաստաթղթեր պետք է վերցնեն իրենց հետ և այլն։ Կարճ ասած՝ մի ամբողջ քաոս։ Եթե ID-ների հարցում են քաղաքացիները ներգրավվում ավելորդ քաշքշուքի ու վարչարարության մեջ, ինչը զգալի ժամանակ է խլում մարդկանցից, ապա կարելի է պատկերացնել, թե այսքանից հետո նրանք արդյոք շահագրգռված կլինե՞ն հայտարարագրեր ներկայացնելու հարցում։

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս պահի դրությամբ ընդամենը 100-ից 120 հազար մարդ է հայտարարագիր ներկայացրել, այն էլ՝ հիմնականում այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծախսերի հետ կապված հետվճար կարող են ստանալ։ Այնինչ, ավելի քան 800 հազար քաղաքացիներ ենթակա են պարտադիր հայտարարագրման։ Ավելին, եկող տարի ավելանալու է ևս 500 հազար քաղաքացի: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը պարզապես բոյկոտում է այս պրոցեսը: Շատերը անվստահություն ունեն այս համակարգի հետ կապված, քանի որ պարտադիր հայտարարագրումը գրեթե ոչինչ չի տալու նրանց։ Այսուամենայնիվ, որոշակի քանակի մարդկանց խանգարում է նաև տեխնիկական անպատրաստ, թափթփված վիճակը:

Ինչ վերաբերում է համակարգի ներդրման հիմնավորումներին, ի մասնավորի՝ ստվերային տնտեսությանն ու ստվերային եկամուտներին, ապա նման ռեսուրսներ տիրապետող քաղաքացիները բազմաթիվ ելքեր կարող են գտնել իրենց եկամուտները թաքցնելու համար։ Այնպես որ, շարքային քաղաքացիների վրա պարզապես ավելորդ բեռ է դրվել, որի նպատակը մարդկանց ամեն մի 1000 դրամը վերահսկելն ու հարկելն է, այսինքն՝ մինչև վերջ «կաշիները քերթելը»:

Ընդհանրապես, այս իշխանությունների համար վաղուց սովորություն է դարձել բարեփոխման անվան տակ որևէ նախաձեռնություն վերցնել՝ շատ հաճախ անհեթեթ ու ժամանակավրեպ, ու միանգամից փորձել կիրառել այն դեպքում, երբ պահը չի հասունացել, ավելին՝ երբ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Նման իրավիճակների ականատես ենք եղել ոչ մեկ անգամ։

Օրինակ՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով արշավ են սկսել անկանխիկ վճարումների մասով։ Ու մինչ նրանք օրուգիշեր գովազդում են քարտային վճարումները և դրանց առավելությունները՝ մասնավորապես թոշակառուների հետվճարի մասով, արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքում տոտալ խափանում է տեղի ունեցել, ու քաղաքացիները չեն կարողացել անկանխիկ վճարումներ իրականացնել։ Մեկ այլ դեպքում էլ որոշում ընդունվեց «մարդկանց առողջական վիճակին հետևելու նպատակով» սննդի կենտրոններում սեղաններին աղ դնելն արգելելու մասին։ Սկզբում խոսվում էր, որ համապատասխան մարմինները շատ խիստ հետևելու են, որ սննդի կետերում հետևեն որոշմանը, ու հարկ եղած դեպքում տուգանեն, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մեկ էլ չի հետևում սեղանների վրա աղամանների առկայությանը։ Դե, իրենք էլ երևի հասկացան, թե ինչքան անհեթեթ բան են մտածել: Նույն կերպ էլ ընդունվեց հանրային փակ վայրերում ծխելու ամբողջական արգելքը, բայց այս հարցում նույնպես հետևողականություն չկա։ Խոսքը վերաբերում է նաև էկոլոգիային ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։ Օրինակ՝ որոշվեց, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բայց հիմա որևէ արգելք չկա պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցով, խանութներն ու վաճառքի կետերը ազատորեն տրամադրում են դրանք։

Սարսափելի է մտածել, թե ինչ չմտածված ու աննորմալ որոշումներ կարող են կայացվել Փաշինյանի՝ Տոկիո կատարած այցից հետո: Նման դեպքերում ուզում ես ասել՝ կլինի՞ ոչ մի «բարեփոխում» էլ չանեք, որ մարդկանց գլխին «չարեփոխում» չդառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում