Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Անվտանգությունը ԶՊՄԿ առաջնահերթություններից է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անվտանգության ապահովումն առաջնային նշանակություն ունի։
Հայաստանի թիվ մեկ հարկատուն առաջինն է նաև այս առումով․ կոմբինատը վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացնում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներն ուղղված են ոչ միայն բնապահպանական վիճակի բարելավմանը, այլև աշխատանքի անվտանգության կանոնների պահպանմանը։

Ընկերության փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամասում իրականացվում են հանքային տեխնիկայի սպասարկման և վերանորոգման բազմազան աշխատանքներ՝ պլանային տեխնիկական սպասարկում, մասնակի և ընդհանուր վերանորոգում, անվադողերի փոխարինում, եռակցման աշխատանքներ և այլն։ Այստեղ մասնագիտությունները բազմաբնույթ են, անձնակազմը՝ շուրջ 150 հոգի։ Անկախ եղանակային պայմաններից աշխատանքը չի կարող կանգ առնել․ մեքենաները պետք է միշտ պատրաստ լինեն բացահանքում աշխատելու, իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են՝ թարմացնելով իրենց տեխնիկական գիտելիքները։

Օրեր առաջ էլ Քաջարանի հանքավայրում գործարկվեց հանքարդյունաբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը։ Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» այս նոր ձեռքբերումը 2,5 կմ հեռավորությունից 24 ժամ մշտադիտարկում է իրականացնում՝ ֆիքսելով նաև տեկտոնական տատանումները։ Պահպանելով աշխատանքի անվտանգության տարրական կանոնները՝ դու ապահովագրում ես քեզ և գործընկերներիդ միջադեպերից ու դժբախտ պատահարներից։ «Անվտանգությունն առաջին հերթին պատասխանատվություն է և կարգապահություն»,– նշում են ԶՊՄԿ-ում։ Վերջին տարիներին աշխատանքի անվտանգության կանոններին խստորեն հետևելու արդյունքում արձանագրվել է աշխատավայրում տեղի ունեցած դեպքերի նվազում։ Ընկերության նպատակն է հասնել «Զրո միջադեպ» ցուցանիշին։

Անի Ստեփանյան