Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ։ «Ես լուծեցի մի բան, որը թվում էր անլուծելի։ Ադրբեջան և Ալբանիա։ Այս հակամարտությունը շարունակվում է շատ տարիներ։ Իմ գրասենյակում էին երկու երկրների վարչապետներն ու նախագահները։ Նրանք նստած էին շատ հեռու՝ մեկ աթոռ այստեղ, մեկ աթոռ այնտեղ։ Ես ասացի. Մոտեցեք, միացեք, եկեք․․․․Ես ասացի. Եկեք գրկախառնվենք և հաշտվենք։ Եվ մենք, ի վերջո, լուծեցինք խնդիրը»,- հայտարարել է Թրամփը։
Ի դեպ, օգոստոսի 8-ից հետո սա Թրամփի առաջին սայթաքումը չէ։ Ավելի վաղ ամերիկյան նախագահը հարցազրույց էր տվել լրագրող Մարկ Լևինի յութուբյան ալիքին ու անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իր դերին։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին անդրադառնալիս Թրամփը ճիշտ չէր արտասանել Ադրբեջան բառը, իսկ Հայաստանն անվանել էր Ալբանիա։
Այս սայթաքումները խորհրդանշական են։ Մինչ Թրամփը Վաշինգտոնում հայտարարում էր, թե նոր ընկերներ է ձեռք բերել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի, փաստացի նա նույնիսկ չի էլ հիշում հարավկովկասյան պետությունների անունները։ Ըստ էության, Ալիևն ու Փաշինյանը նրան միայն հարկավոր էին Նոբելյան մրցանկին առաջադրելու համար, իսկ մնացած աշխարհաքաղաքական վերլուծություններն ու լուրջ դեմքով արված հայտարարությունները պարզապես՝ փուչիկ։
ԱՄՆ նախագահը, թերևս, քարտեզի վրա չի էլ կարողանա ցույց տալ Հայաստանի կամ Ադրբեջանի տեղը, բայց հավակնում է «խաղաղություն բերել»։ Սա էլ վկայում է ԱՄՆ առաջնորդությամբ ընթացող պրոցեսի անլրջությունը։
Սվետլանա Մանուկյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ