Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

ՀԾԿՀ նախագահի գործողություններում առերևույթ առկա է 2 հանցակազմ․ փաստաբան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը ՀԷՑ-ի հարցով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկել հանձնաժողովի նախագահի գործողությունները։

Փաստաբանի փոխանցմամբ՝ խոսքը մասնավորապես պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին է։ «Երբ հանրահայտ արբիտրաժային դատարանի դատական ակտը հրապարակվեց և հասու դարձավ հանձնաժողովի նախագահին, վերջինս գրություն է հասցեագրում կառավարությանը և խնդրում պարզաբանել այդ դատական ակտի կատարման հետ կապված կառավարության դիրքորոշումը։ Այնուհետև այդ գրությունը մակագրվում է միջազգային հարցերով մասնագետին, ղեկավար անձնակազմին, ով պատասխանում է՝ շեշտադրելով, որ արբիտրաժային որոշման կատարումը պարտադիր բնույթ է կրում, և տվյալ դեպքում պետք է կասեցվեն ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Սակայն անհասկանալիորեն հանձնաժողովի նախագահը մեր հասցեագրած գրությանը լրիվ այլ բովանդակության պատասխան է ներկայացնում, որն ընդհանրապես կապ չունի կառավարչի լիազորությունների կասեցման և արբիտրաժային որոշման կատարման հետ։ Դրա հետ կապված մենք նախապատրաստում ենք հանցագործության մասին հաղորդում», – ասաց փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ գործ ունենք երկու հոդվածի հետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում, և 507-րդ հոդվածը՝ դատական ակտը կամ դատարանի որոշումը չկատարելը։

«Մենք այս պահին ունենք նվազագույնը քրեական օրենսգրքով նախատեսված երկու հոդված, երկու հանցակազմ, որոնցով, ըստ էության, հանձնաժողովի նախագահի վարքագիծը քրեաիրավական կոնտեքստում տեղավորվում է այդ հոդվածների դիսպոզիցիայի մեջ։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք համապատասխան իրավասու մարմիններին՝ վերջնական դիրքորոշումները ձևավորելուց հետո։ Մինչ այդ ուզում եմ վերահաստատել այն մոտեցումը, որ օրենք խախտել ինչ-որ մեկին հաճոյանալու համար չի կարելի։ Շուտ թե ուշ, եթե մենք այսօր էլ հաղորդում չտանք հանցագործության մասին, վաղը կամ մյուս օրը կտանք, և այդ ենթադրյալ արարքը հանցագործություն լինելուց չի դադարում։ Դա, իհարկե, համարվելու է հանցագործություն՝ անմեղության կանխավարկածը չխախտելով։ Բոլոր իրավասու մարմիններին և պետական պաշտոնյաներին, որոնք օրենք են կիրառում, կոչ ենք անում ձեռնպահ մնալ օրենքի խախտումներից, քանի որ շուտ թե ուշ անպայմանորեն պատասխանատվության կենթարկվելու են», – ասաց նա։