Միքայել Սրբազանի վճիռը կլինի այս ամիս
Երեկ կայացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին նիստերից մեկը։ Մեղադրող դատախազը դատավորից պահանջել է բավարարել իրենց ներկայացրած մեղադրանքն ամբողջությամբ։ Ելույթ է ունեցել նաև Միքայել Սրբազանը՝ բառի բուն իմաստով քարուքանդ անելով մեղադրող կողմի և իշխանության փաստարկները։ Նրա ելույթի ողջ ընթացքում դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեկ վայրկյան անգամ չի նայել Միքայել Սրբազանի կողմը։
Հաջորդ նիստում՝ սեպտեմբերի 22-ին, վերջին խոսքով հանդես են գալու Աջապահյանի պաշտպանները, որից հետո դատավորը գնալու է վճիռ կայացնելու։ Դատական այս կարճ գործընթացում, որն իրականում ֆարս էր ներկայացնում, գործող իշխանություններն ու նրանց խամաճիկ դատական համակարգը ամեն ինչ արել են Միքայել Աջապահյանին կալանքի տակ պահելու և ի վերջո մեղադրական դատավճիռ կայացնելու։ Որևէ կասկած չկա, որ դատավճիռը գրելու է ոչ թե դատավորը, այլ կառավարության շենքում նստած որևէ անձ՝ պարտադրելով դա հրապարակել։
Միքայել Աջապահյանն այսօր ավելի ազատ է, քան նույն իշխանությունները, որոնք գտնվում են բանտից դուրս։ Ուստի որքան էլ փորձեն Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին և այլոց պահել ճաղերի ետևում, ի վերջո հասարակությունը հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչի համար է մեղավոր։ Փաշինյանական իշխանությունը, ինչպես նաև նրա խամաճիկը դարձած դատավորները, վաղ թե ուշ կանգնելու են արդարադատության առջև։
Սոնա Մեհրաբյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ