Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից․ Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքում կիսվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի վերջին ուղերձով։ Կարապետյանը ընդգծել էր, որ «Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից»։
Գրառման տակ մեկնաբանությամբ արձագանքել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վերջինս հիշեցրել է կառավարության ծրագրերի մասին՝ նշելով. «Դրա համար էլ հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ ու բոլորը կստանան առողջության ապահովագրություն»։
Շուշանյանը, արձագանքելով նախարարի մեկնաբանությանը, նշել է, որ խոստացած համակարգի շուրջ տարիներ շարունակ անորոշություններ ու հետաձգումներ են եղել։ «Պարոն Պապոյան, վստահ եմ, որ նախընտրական ամիսներին Ձեր ասածը միանգամայն հնարավոր է, անգամ այն, ինչը դեռ 2018-ի ծրագրով էր խոստացվել և մինչ օրս չի արվել։ Վտանգավորն էլ հենց դա է։ Խնդիրն այն է, որ այդ նույն խոստումը տրվել է դեռևս 2018-ին, ապա 2021-ի կառավարության ծրագրով նույնպես ու տարեցտարի չի ներդրվել։ Մենք բոլորս արդեն մի քանի տարի պետք է օգտվեինք այդ համակարգից։ Ավելին, խոստումից 6 տարի անց վարչապետն ինքն է խոստովանում անորոշությունների մասին, որոնք կարող են մեծ ձախողման պատճառ դառնալ»։
Շուշանյանը նաև ընդգծել է, որ մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ոչ հստակ հաշվարկ, ոչ էլ կանխատեսումային սցենարներ․ առանց դրանց ապահովագրական համակարգը կարող է կրկնել պետպատվերի խնդիրները՝ մարդկանց հերթագրելով ու սպասեցնել մինչև հաջորդ տարի։
Անդրադառնալով գործատուների վրա դրվող հավելյալ բեռին՝ նա հավելել է, որ նախագծում ապահովագրության իրական մեխանիզմ առհասարակ բացակայում է, և անհրաժեշտ է հրապարակել վերլուծություններն ու հաշվարկները՝ հանրային վստահություն ձևավորելու համար։
Շուշանյանի պատասխանին Պապոյանը դեռ չի արձագանքել։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ