Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ֆասթ Շիֆթով հնարավոր է վարձակալել PowerFull՝ առանց նույնականացում անցնելու

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը պարզեցրել է «PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալությունը՝ հնարավորություն ընձեռելով օգտվել ծառայությունից առանց հավելվածում նույնականացում անցնելու։

Այսուհետ «PowerFull»-ի այն օգտատերերը, որոնք չեն անցել Ֆասթ Շիֆթի նույնականացումը, ևս կարող են վարձակալել լիցքավորման սարք՝ հավելվածին կցելով միայն իրենց բանկային քարտը այլ փաստաթղթեր կցելու կարիք չկա։ 

«Մեր ընկերությունը, լսելով իր բազմաթիվ հաճախորդների խնդրանքը, մշակել է նոր տարբերակ՝ «PowerFull»-ից օգտվելու համար։ Այժմ լիցքավորման սարքեր վարձակալելն ավելի պարզ ու հարմար է, բացի այդ, սա կարևոր քայլ է ծառայության հասանելիությունն ընդլայնելու համար»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։ 

«PowerFull»  ընկերության համահիմնադիր և ծառայության պատասխանատու Վարդան Ավանեսյանն էլ  ընդգծել է, որ այս փոփոխությունն օգտատերերի արդյունավետ փորձառության համար է «Ինտեգրման սկզբնական շրջանում լիցքավորման սարքեր վարձակալելու համար անհրաժեշտ էր ոչ միայն կցել բանկային քարտ, այլև անցնել նույնականացում։ Հիմա Ֆասթ Շիֆթում «PowerFull»-ից օգտվելու ընթացակարգը կլինի նույն կերպ, ինչ նախկինում էր՝ «PowerFull» հավելվածում»։

«PowerFull»-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 430-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ և այլն։ 

Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական լիցքավորման սարքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը։

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։