Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

«Իմ և իմ ընտանիքի սրտում ծնված այս գաղափարը այսօր պատկանում է ամբողջ հայ ժողովրդին». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելի՛ հայրենակիցներ,

ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշը՝ Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն։

Պաշտոնապես մեկնարկվեց արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի գործարկումը, որտեղ դուք կարող եք հետևել ողջ գործընթացին՝ գաղափարի ծնունդից մինչև դրա կյանքի կոչումը։

Իմ և իմ ընտանիքի սրտում ծնված այս գաղափարը այսօր պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաև մեր բարեկամ բոլոր քրիստոնյաներին։

Սա ազգային կառույց է, մեր հավատքի և միասնության խորհրդանիշը։

Հաշվի առնելով մարդկանց ցանկությունը՝ մասնակցելու այս պատմական գործին, հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուրին հնարավորություն կտան իրական ներդրում ունենալ՝ մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կամ պարզապես աղոթքով ու երազանքով ինչ-որ աշխատանք կատարել։

Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։

Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ՝ տեսանելի ողջ աշխարհին, որպես վկայություն, որ Հայաստանը կանգնած է համազգային միասնության ճանապարհին։