Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Սպայկան» միակը չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրից ավելի բեռնատարներ։ Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ արգելափակված են ոչ միայն «Սպայկա» ընկերության, այլև դեպի Ռուսաստան ապրանք արտահանող մոտ 50 կազմակերպությունների բեռնատարներ: Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 450 բեռնատարի մասին է, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում՝ անգամ առանց պատճառաբանությունների արգելափակված են: Արդյունքում բոլոր այն ընկերությունները, որոնց պատկանում են նշյալ բեռները, ահռելի վնասներ են կրում: Բանն այն է, որ միայն բեռնատարների համար նրանք վճարում են օրական մոտ 100 դոլար գումար, չհաշված այն հանգամանքը, որ կան նաև շուտ փչացող ապրանքներով մեքենաներ:
Փորձագետներն այս հանգամանքը բացատրում են մի շարք գործոններով: Դրանք կապված են թե՛ հայկական համապատասխան պետական կառույցների, մեղմ ասած, անբավարար աշխատանքի հետ, թե՛ արտաքին քաղաքական նրբերանգներ ունեն: Մասնավորաբար, կա տեսակետ, որ այս ամենը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ շրջադարձերի պատասխան կարող է լինել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՌԴ լրատվամիջոցները, փորձագետները, նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Օվերչուկը, ուղիղ տեքստով զգուշացրել են այդ մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ