Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։
 
Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլափոխվում են, դեգրադացվում։ Առայժմ չի հաջողվում հասարակությանը հանել պարտության գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ հաջողվելու է, բայց կարևոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։

Աչքիդ առաջ,  պատմական այս հատվածում իսկապես տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակության ձևավորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգվածաբար «կամավորագրվել» են անմարդկային վարքագծի։
 
Շատ դժվար է ճշգրիտ ձևակերպումները տալ, թե ինչ տեսակ է ձևավորվում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակությունները, նա անում է այդ շերտի աջակցությամբ։

«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամեն ինչին  համակերպվելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրույն մտածելու բացակայություն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատվության գաղափարի մերժում և այլն։
Սա այն դեպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակությունները։ Նա կարողանում է և ունի առնվազն երկու ուժեղ աջակցող գործոն։
 
Գործոն  1. «Հայրենիքը քանդելու կամավորական շարժում»
 
Հազարավոր հայեր կամավոր լծվել են պետությունը քանդելու գործին։ Տարբեր մոտիվացիաներով՝ պաշտոն, փող, բիզնես, բարեկամական կապեր և այլն, կամավոր սպասարկում են այդ  օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միևնույն է՝ անում են։ Այլ թվաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերություն ունի։
 
Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը
 
Կա համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակությունների առաջնահերթությունները և որակներն աշխարհում փոխվում են, և «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերություն միջավայրի և ընդհանրական գաղափարների հանդեպ, կենտրոնացում՝ բացառապես սեփական կենցաղի և խնդիրների վրա։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։
 
«Թողենք  հանգիստ մեռնենք»
 
Հայաստանի պարագայում  նոր հայի հավաքական հասարակությունը կբերի պետականության տոտալ մերժման, որից հարևանները,  անշուշտ, օգտվելու են։ Եթե «նոր հայը» դարձավ երկրի տերը (դառնալով մեծամասնություն կամ պահելով իշխանությունը), ապա Հայաստան այլևս չի լինելու։ Սա տեսական դատողություն չէ, մենք հո տեսել ենք Արցախի պատմությունը, մենք հո տեսնում ենք Գազայի պատմությունը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապես գիտակցենք։
 
Ինչ անել. հակաթույնը
 
Այս իշխանությունն ունի ահռելի դեստրուկտիվ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել յուրաքանչյուրի հայի հետ և համար, բոլոր սոցիալական խավերի ու շերտերի հետ։ Պետք է հարգանքով վերաբերվել, մենթորական տոնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտված երկրում հաղթածներ չեն լինում։

Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմվելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չեն, նրանց ուժ տվողը մեր թուլությունն է։

Հաջողության պայքարն ունի չափազանց կարևոր հատկանիշներ՝  գրագետ, հաշվարկված, ազնիվ, սեփական «ես»-ից վեր։

Իշխանությանը կարող է քանդել՝ մեր թողտվությամբ, բայց հաղթելու որևէ շանս չունի. պաշտոն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենա՝ կապահովեն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ ավելին է։ Սակայն պրոցեսները պետք է կազմակերպված տանել։

Իշխանությունը կազմակերպված ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակություն կամ էպիզոդիկ պայքար, չեն կարող լինել շքախմբային պատկերացումներ։

Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում։ Արդյոք այդքան դժվա՞ր է սա հասկանալը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ