Ադրբեջանը զինվում է, Փաշինյանը՝ խոսում խաղաղությունից
Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ 2026 թ․-ին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում, Ադրբեջանը շարունակում է ավելացնել պետական բյուջեից ծախսերը պաշտպանության և անվտանգության համար։ Թեև սկզբնապես տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանը նվազեցնելու է ռազմական ծախսերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանայել է բյուջեն և 5․2 միլիարդ դոլար տրամադրել պետական բյուջեից։ Սա 3․8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը։
Փաստացի, Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 2026 թ․-ին ռազմական հատկացումները պետական բյուջեի ծախսային մասի 21%-ն են կազմելու։ Ադրբեջանը նաև շարունակում է ակտիվորեն զինվել։ Օրերս կրկին հայտնի է դարձել «Silk Way» ավիաընկերության թռիչքների և նախկինում կնքված ռազմական պայմանագրերը վերանայելու մասին։ Այդ ընկերության բեռնատար օդանավը թռիչքներ է իրականացրել պատերազմում գտնվող Իսրայել, ապա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղից էլ զենքի և սպառազինության նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան։
Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ խաղաղության դարաշրջան է վրա հասել, Ադրբեջանը ակտիվորեն զինվում է, վերանայում իր ռազմական բյուջեն, ավելացնում ծախսերը, ինչը, նշենք, արդեն իսկ լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար։ Բայց փաշինյանական իշխանությունը որևէ քայլ չի կատարում ռազմական բյուջեն ավելացնելու մասով, ինչը վկայում է, որ գործող իշխանությունները որոշել են Հայաստանին անպատրաստ թողնել հնարավոր նոր ռազմական էսկալացիայի դեպքում։
Նունե Վարդանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ